Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ճապոնիայի խորհրդարանում առաջին անգամ կաթվածահար պատգամավորներ են հայտնվել

Օգոստոսի 1-ին Ճապոնիայի խորհրդարանի նիստին առաջին անգամ մասնակցել են ծանր տեսակների հաշմանդամություն ունեցող վերջերս ընտրված երկու պատգամավորներ՝ 61-ամյա Յասուհիկո Ֆունագոն և 58-ամյա Էյկո Կիմուրան: Ինչպես նշում է BBC News-ը, երկուսն էլ գամված են հաշմանդամության սայլակներին և գրեթե լիովին կաթվածահար վիճակում են:

Նրանք խորհրդարանի վերին պալատ են անցել հուլիսի 21-ի ընտրությունների արդյունքներով: Երկուսն էլ ներկայացնում են ապրիլին ստեղծված «Ռեյվա Սինսենգումի» կուսակցությունը, որի խնդիրն է՝ մարտահրավեր նետել իստեբլիշմենտին ու հաստատված նորմերին և օգնել այն կատեգորիաների քաղաքացիներին, որոնց իրավունքները ոտնահարվել են ավանդական հասարակության մեջ:

Ֆունագոն ունի կողային ամիոտրոֆիական սկլերոզ կամ Լու Գերիգի հիվանդություն: Հիվանդությունը զարգացել է 2000 թվականից, այժմ նա կաթվածահար վիճակում է և կարող է խոսել միայն համակարգչի միջոցով և ասիստենտի օգնությամբ: Կիմուրան կաթվածահար է մանկությունից, այժմ նրա միայն աջ ձեռքն է գործում: Երկուսն էլ օգտագործում են հաշմանդամության անվավոր սայլակների խոշորացված տարբերակներ, և երկուսն էլ օգնականների մշտական ներկայության կարիք ունեն:

Ինչպես հայտնել Է Kyodo News-ը, հուլիսի 28-ից խորհրդարանի շենքում սկսել են նրանց աշխատատեղերի և ենթակառուցվածքի բարեկարգումը լիագումար նիստերի դահլիճ մուտքի հնարավորություն ունենալու համար: Դահլիճում նրանց տեղերն ընտրել են հետևի շարքում՝ ելքի հարևանությամբ. դրա համար այնտեղից ապամոնտաժել են ավելորդ բազկաթոռները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում