Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ի՞նչ պայքար է սկսում Ռոբերտ Քոչարյանը. ի՞նչ կանի իշխանությունը

Հայաստանում ներքաղաքական պայքար է ընդդիմության, ոչ թե իշխանության համար: Տրամաբանական է, որ այդ պայքարը պետք է ուղեկցվեր և կառուցվեր իշխանության հասցեին քննադատությամբ, որ պետք է հիմնական անելիք դիտարկեն պայքարի մասնակից սուբյեկտները, սակայն խորքային նպատակը իշխանությունը չէ, այլ ընդդիմությունը, կամ այսպես ասենք՝ իշխանությունն ընդդիմության դաշտում: Երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ աշնանը քաղաքական պայքարը կստանա համակարգված և մասշտաբային բնույթ, ապա գործնական առումով խոսքը հենց ընդդիմության դաշտում հաստատվելու մասին է, որ երկրորդ նախագահի ակնհայտորեն գերակա նպատակն է: Ավելին, այդ նպատակի իրագործումը նրա համար կդիտվի մեծ հաջողություն: Ավելին, այստեղ հնարավոր է նշմարել նաև Քոչարյանի և նոր իշխանության որոշակի ընդհանուր շահ, որքան էլ դա տարօրինակ չհնչի: Այդ շահը, իհարկե, կարճաժամկետ է, առավելագույնը՝ միջնաժամկետ, եթե դիտարկենք Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքի առողջ զարգացման ու էվոլյուցիայի կանխավարկածի շրջանակում:

Այդուհանդերձ, այդ կանխավարկածով առաջնորդվելու պարագայում անգամ իշխանությունը կարճաժամկետ հատվածում ունի ընդհանուր շահ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմադիր հավակնության հետ: Երկրորդ նախագահը նոր իշխանության համար հարմար ընդդիմություն է, շատ հասկանալի պատճառով: Սա չի նշանակում, որ այդպիսով իշխանությունն ուզում է ձերբազատվել անհարմար ընդդիմությունից: Պետք է արձանագրել նաև, որ անհարմար ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի: Ու չի էլ նշմարվում, որ թե՛ արտախորհրդարանական, թե՛ խորհրդարանական որևէ այլ ուժ կարող է դառնալ նոր իշխանության համար անհարմար ընդդիմություն:

Բայց մի բան է անհարմար ընդդիմություն չունենալը, մեկ այլ բան է՝ հարմար ընդդիմություն ունենալը, սրանք տարբեր քաղաքական իրավիճակներ են, որովհետև հարմար ընդդիմության հանգամանքը թույլ է տալիս լուծել ընթացիկ և միջնաժամկետ ավելի շատ քաղաքական հարցեր, քան անհարմար ընդդիմություն չունենալու ռեժիմը:

Կլինի՞ Հայաստանում քաղաքական ուժ, որն աշնանը, օրինակ, կկարողանա Ռոբերտ Քոչարյանին խանգարել ընդդիմադիր դաշտի համար պայքարում, անգամ եթե այդ դաշտը ունի չափազանց նեղ և կարճ տարածություն՝ դարձյալ հասկանալի իրողությունների բերումով: Իշխանությունը չի խանգարի, այլ կկառավարի գործընթացը, քանի որ չունի խանգարելու անհրաժեշտություն և մոտիվ թե՛ իր, թե՛ որևէ այլ ուժի համար, որովհետև, եթե իշխանությունը պետք է ստերիլ դաշտ ապահովի այսպես ասած նոր ընդդիմության կայացման համար, եթե իշխանությունը պետք է ջերմոցային պայմաններ ստեղծի նոր ընդդիմության համար՝ ապահովագրելով թեկուզ նախկին ուժի հետ մրցակցությունից, ապա այդ ընդդիմությունը հանրության համար ավելի շատ խնդիրներ կստեղծի, քան կտա գործիքներ: Վերջին հաշվով, քաղաքական մրցակցությունը պետք է կայանա թեկուզ եղած դաշտի ու սուբյեկտների պայմաններում, որպեսզի դրանից ծնվեն իրապես կարող ուժեր: Վախենալ պետք չէ, որովհետև նրանց ընտրելու է հանրությունը, հանրությունն է որոշելու, թե ով է լինելու ընդդիմություն, ու երբ, ինչպես որոշեց, թե ով է լինելու իշխանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում