Կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը
Անդորրայում ընթացող կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ընտրանին տոնեց երկրորդ հաղթանակը` 55-74 հաշվով առավելության հասնելով Վրաստանի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Փաթիլ Յակուբյանը, ով վաստակեց 20 միավոր: