ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից հեռացնելուց հետո ԱՄՆ-ում այդ կործանիչների համար հատուկ կրթություն ստացող թուրք օդաչուները սկսել են վերադառնալ Թուրքիա, իսկ այդ երկրի կողմից արդեն գնված չորս F -35-երը մնացել են ԱՄՆ-ում:
Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Ըստ տեղեկությունների՝ թուրք օդաչուների անձնակազմը բաղկացած էր 43 հոգուց, որոնք կրթություն էին ստանում ԱՄՆ-ի Արիզոնա և Ֆլորիդա նահանգների ռազմաբազաներում: Նախատեսված է եղել, որ մինչև 2020 թվականը այդ անձնակազմում ներգրավված օդաչուների թիվը պետք է հասներ 300-ի:
Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առքից հետո պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից, պատճառաբանելով, որ դրանք անհամատեղելի են C-400 համակարգերի հետ: