Friday, 19 04 2024
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու

Հարվարդի համալսարանն աշխարհում առաջատարն է ճանաչվել գերունևոր շրջանավարտների թվով

Հարվարդի համալսարանն (Մասաչուսեթսի նահանգ) աշխարհում առաջատարն է դարձել այն շրջանավարտների թվով, որոնց կարողությունը գերազանցում է 30 մլն դոլարը: Համապատասխան տվյալները հուլիսի 31-ին հրապարակել է Wealth-X միջազգային կոնսալտինգային և հետազոտական կազմակերպությունը:

Նրա տվյալներով՝ 1636 թվականին հիմնադրված ամերիկյան հնագույն բուհի շրջանավարտների թվում կա 1830 մարդ, որոնք իրենց կարողությամբ տեղ են զբաղեցնում են գերունևոր մարդկանց կատեգորիայում (UHNW – Ultra High Net Worth): Ընդհանուր առմամբ նրանք տնօրինում են 1.9 տրլն դոլար գումարի միջոցներ: Իսկ ընդամենը, կազմակերպության տվյալներով, այս բուհն ավարտել է 13 հազար 650 մարդ, որոնց ընդհանուր կարողությունը գերազանցում Է 4.8 տրլն դոլարը:

Դրա հետ մեկտեղ, Wealth-X-ի տվյալներով, այն 20 բուհերից 17-ը, որոնք կարող են պարծենալ գերունևոր շրջանավարտներով, ներկայացնում են ԱՄՆ-ի տարածքում գործող ուսումնական հաստատությունները: Առաջատարների եռյակում Հարվարդին հաջորդում են կալիֆոռնիական Սթենֆորդի համալսարանը (775 շրջանավարտ, որոնք UHNW կատեգորիայում են հայտնվել 1.1 տրլն դոլար կարողությամբ) և Փենսիլվանիայի համալսարանը (744 շրջանավարտ՝ 731 մլրդ դոլար գումարի միջոցներով):

Քեմբրիջի համալսարանը, որի ամենաունևոր 259 շրջանավարտները վաստակել են 115 մլրդ դոլար, հայտնվել է տասնյակում՝ զբաղեցնելով յոթերորդ տեղը: Մինչդեռ Օքսֆորդի համալսարանը (218 շրջանավարտ՝ 120 մլրդ դոլար ընդհանուր կարողությամբ) և INSEAD հեղինակավոր ֆրանսիական բիզնես-դպրոցը (174 շրջանավարտ՝ 107 մլրդ դոլար կարողությամբ) զբաղեցրել են, համապատասխանաբար, 13-րդ և 19-րդ տեղերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում