Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Իշխանությունն ընդունեց մարտահրավերը. նոր հարթություն երկրորդ նախագահի գործում

Արտգործնախարարությունը Վենետիկի հանձնաժողովին տեղեկացրել է հանձնաժողովում Հայաստանի երկրորդ փոխարինող անդամի նշանակման գործընթաց սկսելու մասին: Ինչպես հայտնի է, հանձնաժողովում Հայաստանի անդամը ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն է, իսկ փոխարինող անդամը՝ 2015 թվականի Սահմանադրության փոփոխության գործընթացի մասնակից կամ այսպես ասած համահեղինակ Վարդան Պողոսյանը: Ի դեպ, բանն այն է, որ հենց նրանց էր ենթադրաբար վերագրվում այն արտահոսքը, որ օրեր առաջ եղավ Վենետիկի հանձնաժողովի «գնահատականի» անվան տակ, և որը աշխուժորեն օգտագործեց նախկին իշխող համակարգը քարոզչական դաշտում՝ իբրև Հայաստանում դատական համակարգի դեմ իշխանության գործողությանը Վենետիկից տրվող բացասական գնահատական: Ընդ որում՝ աղմուկն այնքան նշանակալի էր, որ Վենետիկի հանձնաժողովը հարկ համարեց հայտարարել Հայաստանի իշխանության հետ միանգամայն դրական աշխատանքի մասին: Այդ աղմուկին հաջորդեց ՍԴ անսպասելի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկել ՄԻԵԴ և Վենետիկ՝ խորհրդատվության համար:

Փաստորեն, Հայաստանի սկսած գործընթացը՝ երկրորդ փոխարինող անդամի նշանակումը, իշխանության պատասխանն է ՍԴ այդ քայլին: Երկրորդ փոխարինող անդամը լինելու է իշխանության ձայնը հանձնաժողովում՝ ի հակակշիռ, այսպես ասած, նախկին իշխանության ունեցած ձայների:

Այստեղ, իհարկե, հետաքրքիր կլինի հասկանալ, թե ինչու չեն փոխվում նախկին իշխանության ներկայացուցիչները Վենետիկում՝ Գագիկ Հարությունյանն ու Վարդան Պողոսյանը, այլ Հայաստանի նոր իշխանությունը, փաստորեն, իր ներկայացուցչի անդամության գործընթաց է սկսում:

Ընթացակա՞րգը թույլ չի տալիս փոխել Գագիկ Հարությունյանին և Վարդան Պողոսյանին, թե՞ Երևանը պարզապես չի ցանկանում անել քայլեր, որոնք կարող են գնահատվել իբրև քաղաքական նկատառումով թելադրված գործողություն և ըստ այդմ որակվել իբրև որոշակի նահանջ ժողովրդավարական սկզբունքներից:

Առերևույթ դա թվում է երկրորդական խնդիր՝ նախկին իշխանության հայտարարած «պատերազմի» պայմաններում: Իրականում, սակայն, այստեղ հարցը բավականին նուրբ է, իսկ խնդիրը գործնականում բոլորովին էլ ոչ երկրորդական: Նախկին իշխանության մարտավարությունը ընկալվում է որոշակի խաբկանքով՝ դիտարկվելով, այսպես ասած, դիրքերը հետ բերելու նպատակի համատեքստում: Հետ բերելու ցանկությունը և գուցե հույսը ոչ միայն անհավանական չեն, այլև շատ էլ հնարավոր է, որ առկա են, սակայն նպատակը, այսինքն՝ ռացիոնալի տիրույթում գտնվողը, նախ Հայաստանի թավշյա հեղափոխությամբ ձևավորված նոր իրավիճակը և իշխանությանը միջազգային լեգիտիմությունից զրկելն է, դրան նպաստող առիթներ ստեղծելն ու իշխանությանը այնպիսի քայլերի մղելը, որը կտա Եվրոպական կառույցներում այդ իշխանության հակաժողովրդավարական գործողությունները փաստարկելու հնարավորություն: Այդ իմաստով, Վենետիկում երկրորդ փոխարինող անդամի նշանակման գործընթացը գործնականում խոսում է այն մասին, որ իշխանությունն ընդունում է մարտահրավերը՝ քաղաքական բանավեճը կամ, այսպես ասած, ժողովրդավարական «դիսկուրսը» եվրոպական ասպարեզում իրականացնելու մարտահրավերը: Սա իրավական հարթությունից զատ, փաստացի բաց է քաղաքական որոշակի նոր հարթություն Ռոբերտ Քոչարյանի գործի քաղաքական համատեքստում, հաշվի առնելով այն, որ երկրորդ նախագահն այդ իմաստով գտնվում է որոշակի երկիմաստ վիճակում: Նա ակնհայտորեն փորձում է Ռուսաստանին հաղորդագրություն հղել Հայաստանում հակառուսական արևմտյան «դավադրության» մասին և ներկայացնել դրա դեմն առնելու հայտ, մյուս կողմից, սակայն, ստիպված է լինելու բավականին ջանք թափել իր գործը Եվրոպայում պաշտպանելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում