Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

ՌԴ-ում նախկին հատուկջոկատային Բելյանկինի գործով 9 հայերի կալանքի ժամկետը երկարացվել է

Մոսկվայի Բասմանյան դատարանը երեք ամսով երկարացրել է Մերձմոսկվայի Կրասնոգորսկի շրջանում զանգվածային ծեծկռտուքի գործով 4 ֆիգուրանտների կալանքի ժամկետը, որի ժամանակ սպանվել էր ԳՀՎ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեղադրյալների խափանման միջոց կալանքը երկարացնել 3 ամսով, այսինքն՝ մինչեւ նոյեմբերի 2-ը»,- որոշումը հրապարակել է դատավոր Վալենտինա Լեւաշովան: ՔԿ-ն նախաքննության ժամկետը երկարացրել է մինչեւ նույն ժամկետը: Շրջանային դատարանի որոշման համաձայն՝ մինչեւ նոյեմբեր մեկուսարանում կմնան Արթուր Հակոբյանը, եղբայրներ Համլետ եւ Հրանտ Հայրապետյանները եւ գործազուրկ Սերգեյ Խոջայանը:

Վոլոկոլամսկի քաղաքային դատարանն իր հերթին նախօրեին բավարարել էր ՔԿ նույնպիսի միջնորդությունները գործի այլ ֆիգուրանտների նկատմամբ՝ շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Եղիազարյանի, Սուրեն Մարկոսյանի, խանութի կառավարիչ Ռուդիկ Մանուկյանի եւ Հայաստանի քաղաքացիներ Սահակ Սահակյանի, բարմեն Նարեկ Ստեփանյանի: Նրանց վերաբերյալ գործերը քննվում են մեկուսարանում պահելու վայրի մերձմոսկովյան դատարանում:

Քննության շրջանակում նաեւ հետախուզում է հայտարարվել Հովհաննես Հայրապետյանի նկատմամբ, որն ընդունել է սպանության մեղքը՝ վկայակոչելով աֆեկտի վիճակը եւ ինքնապաշտպանությունը, բայց քննությունից թաքնվել է: Եվս մեկ ֆիգուրանտ՝ Գուրգեն Աղայանը՝ «Բիր Հաուս» բարի տերը, որտեղ վեճը սկսվել է, ձերբակալվել եւ 40 օրով կալանավորվել է Հայաստանում՝ Ռուսաստան նրա արտահանձնման հարցը լուծելու համար: Հայաստանի գլխավոր դատախազությունը արդեն հարցում է ուղարկել ռուսաստանցի գործընկերներին՝ նրա վերաբերյալ քրեական գործի նյութերը ստանալու համար, որ սկսի քրեական հետապնդման գործընթաց: Չորեքշաբթի դատարանում հայտնի է դարձել, որ Աղայանն ինքնակամ է ներկայացել Հայաստանի իրավապահ մարմիններին:

Հունիսի 2-ի գիշերը Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո միկրոշրջանի Նովոտուշինսկյան փողոցում գտնվող սրճարանում տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք: Ծեծկռտուքի մասնակիցներին բաժանել էր փորձել ԳՀՎ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը: Ծեծկռտուքի ժամանակ Բելյանկինը սպանվել էր, եւս մեկ տղամարդ վնասվածքներ ստացել: ՔԿ-ն քրեական գործ է հարուցել սպանության, մարմնական վնասվածքներ պատճառելու եւ խուլիգանության մեղադրանքներով: Կարճ ժամկետում պարզվել են 11 ֆիգուրանտները, որոնցից 9-ը ձերբակալվել են եւ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի դատարանի որոշմամբ կալանավորվել:

Քննչական մարմինը Հայրապետյան եղբայրներին եւ Խոջայանին առաջադրել է սպանության, սպանության փորձի եւ խուլիգանության մեղադրանքներ: Մնացյալ ֆիգուրանտներին մեղսագրվում է խուլիգանություն: Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչում:

Քննչական մարմինն իր միջնորդությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ գործի 2 ֆիգուրանտներ հետախուզման մեջ են, իսկ գործով մի շարք վկաներ մեղադրյալների ծանոթներն են, «որոնց հետ կարող են հանցավոր համաձայնության գալ»: «Նրանցից մեկը Հայաստանում է»,- հստակեցրել է քննիչը՝ նկատի ունենալով կալանավորված Աղայանին: Դատախազության ներկայացուցիչը աջակցել է ՔԿ միջնորդությանը եւ նշել, որ մեղադրյալների խափանման միջոցի փոփոխումն անհնարին է:

Դատական նիստի ժամանակ փաստաբանները գործի նյութերին են կցել փաստաթղթեր, որոնք հաստատում են իրենց պաշտպանյալների մոտ ծանր հիվանդությունների առկայությունը, ինչպես նաեւ մեղադրյալների հիփոթեքային վարկեր ունենալը եւ անձի դրական բնութագրերով փաստաթղթերի առկայությունը: Պաշտպանական կողմը խնդրել է մեղադրյալների խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով կամ 1 մլն ռուբլի գրավով, սակայն դատարանը փաստարկները բավարար չի համարել եւ նրանց խնդրանքը մերժել է:

ՏԱՍՍ-ի հետ զրույցում Հրանտ Հայրապետյանի շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Ներսիսյանը հստակեցրել է, որ քննությունը մեղադրանքից բացառել է ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածը (Առողջությանը դիտավորյալ ծանր վնասվածք հասցնելը)՝ այն փոխարինելով սպանության փորձի հոդվածով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում