Այսօր, օգոստոսի 1-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 64-ամյա Խոսրով Առաքելյանը իր վարած Opel մակնիշի 35 UT 232 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պարսպին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանշիներով։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձած է եղել գյուղմթերքներով, իսկ ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է դեղորայք, որոնք հիմնականում օգտագործվում են սրտի հետ կապված խնդիրներ ունենալու ժամանակ։ Եվ կան կասկածներ, որ հնարավոր է, վարորդը ավտոմեքնան վարելիս սրտի կաթված է ստացել։
Այդ տեղեկությունը պարզելու նպատակով քննիչի որոշմամբ՝ նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն։