Նյու Յորքում 21-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել։ Մանհեթեն էլիտար շրջանի բարերից մեկում, որը գտնվում է 16 հարկանի Roger Smith Hotel հյուրանոցի տանիքին, նա ոգելից խմիչք է պատվիրել, ապա այնտեղից ցած նետվել, հաղորդում է Fox News-ը։
Նշվում է, որ տղամարդը հյուրանոցի կենվորներից չէր։ Այժմ համապատասխան մարմինները պարզում են նրա ինքնությունը։