ԱՄՆ սենատը հաստատել է ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի պաշտոնում Քելի Քրաֆթի թեկնածությունը, որն առաջադրել էր նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 57, դեմ՝ 33 սենատոր։
Ակնկալվում է, որ առաջիկայում Քրաֆթը հանդիսավոր կերդվի և կստանձնի պաշտոնը։
Թրամփը նրա թեկնածությունն առաջադրել է մայիսի սկզբին։