Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշել է երկարաձգել բացառությունները՝ Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ պատժամիջոցներից։
Նա ասել է, որ խոսքը բացառությունները ևս 90 օրով երկարաձգելու մասին է։
«Կարծում եմ՝ այստեղ գաղափարն այն է, որ մենք շատ-շատ ուշադրությամբ ենք հետևում այդ միջուկային գործունեությանը»,-ասել է Բոլթոնը։