Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն արձագանքել է իր դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշմանը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
Նախարարի խոսքով՝ Վաշինգտոնի որոշումը կապված է այն բանի հետ, որ համաշխարհային հարթակում ինքը Թեհրանի հիմնական ներկայացուցիչն է։ Նա նկատել է, որ պատժամիջոցները չեն ազդի իր կամ իր ընտանիքի անդամների վրա՝ Իրանի սահմաններից դուրս սեփականության և շահերի բացակայության պատճառով։
«Շնորհակալություն, որ ինձ ձեր օրակարգին մեծ սպառնալիք եք համարում»,-հայտարարել է Զարիֆը։