Հրապարակվել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու մոսկովյան բնակարանների արժեքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ արքայական անշարժ գույքի ընդհանուր գինը 12 միլիարդ դոլար է:
Պարզաբանվում է, որ միապետի բնակարանները գտնվում են Օբիդենսկի 1-ին նրբանցքի թիվ 10 տան տարածքում, որը համարվում է մայրաքաղաքի «Ոսկե մղոնը»: Այնտեղ քառակուսի մետրն արժե 15 հազար դոլար:
Ընդհանուր առմամբ, Եղիսաբեթ II-ը Մոսկվայում չորս բնակարան ունի: