Ճապոնիայում տներ են ստեղծել, որոնք երկրաշարժի ժամանակ կարող են մի քանի սանտիմետր բարձրանալ և այդ դիրքում մնալ մինչև ստորգետնյա ցնցումների դադարումը։
Այդ տեխնոլոգիան մշակվել էր դեռևս անցյալ տասնամյակում, սակայն ծագող արևի երկրում դրան սկսեցին ուշադրություն դարձնել 2011թ․ կործանարար երկրաշարժից հետո։
«Air Danshin Systems Inc.»- ի դիզայներների կողմից մշակված համակարգը ենթադրում է ուժեղ օդային բարձի առկայություն, որը թույլ է տալիս, որ տունը անհրաժեշտության դեպքում որքան հարկավոր է կախված մնա գետնից վեր:
Նման բարձի հաստությունը ընդամենը մի քանի սանտիմետր է, բայց դա լիովին բավարար է երկրաշարժի վնասները մի քանի անգամ կրճատելու համար: