Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

ՀՅԴ «դեղին քարտը»՝ օֆսայդի՞ց, թե՞ ԱԱԾ մեկուսարանից

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դժգոհ է քաղաքային իշխանությունների աշխատանքից։ Ասում են՝ Հայկ Մարությանի ղեկավարության ամիսներին Երևանում ոչ մի տեսանելի փոփոխություն չի եղել։ Դաշնակցականներն իրենց դժգոհություններն այսօր քաղաքապետարանի առջև արտահայտեցին բողոքի ակցիայի միջոցով։ Ըստ Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ քաղաքային իշխանությունները չեն կատարել նախընտրական քարոզարշավի ընթացքում տված խոստումները: Վերելակների, տրանսպորտի, կանաչապատման, աղբահանության խնդիրներն են մատնացույց անում ՀՅԴ համակիրներն ու դեղին քարտ ցույց տալիս քաղաքապետին։ Կուսակցությունից ասում են՝ դեղին՝ նախազգուշական քարտին հաջորդելու է կարմիրը․ եթե քաղաքային իշխանությունները շարունակեն նույն գործելաոճը՝ իրենք հրաժարականներ կպահանջեն։

Երևանի քաղաքապետարանը խիստ անարդյունավետ է աշխատում, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել ենք նաև մենք, ու այս հարթության վրա երկու կարծիք լինել չի կարող։ Մյուս կողմից՝ Երևանի քաղաքապետն ու նրա թիմը ամենաշատ քննադատվող սուբյեկտներն են, որովհետև մայրաքաղաքի ավագանիում գործում է փոքրաթիվ, սակայն արդյունավետ աշխատող ընդդիմություն՝ «Լույս» խմբակցության դեմքով, որը, ի տարբերություն ՀՅԴ-ի, հանդես է գալիս կոնցեպտուալ քննադատությամբ։ Ուզում եմ ասել՝ Երևանի քաղաքային կառավարման ամբողջ պատկերը վաղուց պարզ է բոլորին, ու այստեղ իշխանությունը պարտավոր է լուծումներ գտնել, ու, թերևս, այսօրվա շոգին տեղի ունեցած փոքրաթիվ ցույցը որևէ նոր փաստարկ չավելացրեց Հայկ Մարությանի հասցեին հնչած քննադատություններին։

Չեմ էլ կարծում, որ ՀՅԴ-ի համար առաջնային է եղել քաղաքային օրակարգը ու, թերևս, դաշնակցական ակտիվությունը պայմանավորված է ավելի գլոբալ համատեքստով, այլ խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի գործոնով։ Պատահական չեմ համարում, որ ՀՅԴ այսօրվա ակցիան խորհրդանշորեն հաջորդեց Քոչարյանի երեկվա հարցազրույցին։ Նույնքան օրինաչափ է, որ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը մի քանի օր առաջ զուգահեռներ էր անցկացնում Քոչարյանի գործի ու 90-ականներին ընթացող գործի միջև, որի ֆիգուրանտները ՀՅԴ ղեկավարներն էին։ Իհարկե, հասարակությունն ավելի հետաքրքիր զուգահեռներ կարող է անցկացնել, մանավանդ որ Ռոբերտ Քոչարյանն «անգլիական թագուհու» կարգավիճակից դուրս է եկել Հոկտեմբերի 27-ի կրակոցներից հետո, որի հեղինակները, գրեթե առանց բացառության, նախկին դաշնակցականներ են։

Եթե ՀՅԴ այսօրվա ակցիան դիտարկենք միայն քաղաքային օրակարգի համատեքստում, ապա ստիպված ենք խոսել ավանդական կուսակցության նույնիսկ անհամարժեքության մասին։ Նախկին իշխանության տարիներին ՀՅԴ-ն քաղաքային կառավարման մասին ծպտուն չի հանել, նույնիսկ չի մասնակցել ավագանու ընտրություններին, որովհետև վստահել է հանրապետական քաղաքապետին՝ չնայած խնդիրները գրեթե նույնն էին։ Հետո՝ լուրջ չէ գնալ ու «դեղին քարտ» ցույց տալ մի պաշտոնյայի, որը պաշտոնավարում է ընդամենը տասը ամիս, ու չկա որևէ ապացույց, որ արդեն մսխել է հասարակության վստահության ռեսուրսը կամ ինչ-որ բան փոխելու պոտենցիալը։ Ուրեմն Հայկ Մարությանն ընդամենն առիթ է կամ քննադատության արժանի բրենդ, իսկ ՀՅԴ-ն համառորեն տեղավորվում է Քոչարյանի ասած՝ «Կոնսենսուս մինուս մեկ»-ի մեջ՝ գուցե ձգտելով դառնալ դրա առանցքներից մեկը։

Կամ՝ երբ ՀՅԴ-ն ատամներով պաշտպանում է դատական գործող համակարգը, ուզում ես այս կուսակցության երեսին շպրտել նրա անսկզբունքայնությունը ու ոչ վաղ անցյալից մի քանի բանի բան հիշեցնել։ Հենց դաշնակցական տրամաբանությամբ՝ ՀՅԴ-ն սատարում է դահիճներին, որովհետև «Պրիվետ Ռոբ» արտասանած ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանի սպանության համար Քոչարյանի թիկնապահ Աղմալ Հարությունյանը՝ Կուկուն, դատապարտվեց 1,5 տարվա պայմանական ազատազրկման՝ «անզգույշ սպանություն» հոդվածով։ Այ, այսպիսի «իդեալական» դատական համակարգ ենք ունեցել անցյալում, որի պաշտպանության առաջին դիրքերում այսօր կանգնած է ՀՅԴ-ն՝ ուրանալով անգամ ընկերոջ արյունը։

Կամ ինչո՞ւ էր ՀՅԴ-ն լռում, երբ նախկին իշխանություններն այդպես էլ չբացահայտեցին 2013 թվականի ապրիլի 2-ին անհայտ անձանց կողմից սպանված Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի դաշնակցական ղեկավար, Արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանի սպանությունը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօրվա ակցիայի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչները «դեղին քարտ» են ցույց տալիս քաղաքապետարանին: Քանի որ անցանք ֆուտբոլային ալեգորիաների, ապա ստիպված եմ հիշեցնել Դաշնակցության հարգարժան գործընկերներին, որ նրանք գտնվում են օֆսայդում»:

Կարապետյանը սխալվել է՝ ՀՅԴ-ն «դեղին քարտը» ցույց է տալիս ոչ թե օֆսայդից, այլ ԱԱԾ մեկուսարանից, որտեղ այս պահին գտնվում է նրա «գաղափարական» առաջնորդը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում