Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԱՄՆ-ում բնակվող մուլտիմիլիոնատեր Կարոլին Ռաֆայելյանը Bank of America-ին մեղադրել է գենդերային խտրականության համար

Alex and Ani ոսկերչական իրեր արտադրողը, որի սեփականատերը հայ ներգաղթյալների թոռնուհի, մուլտիմիլիոնատեր Կարոլին Ռաֆայելյանն է, Bank of America-ին 1,1 մլրդ դոլարի հայց է ներկայացրել: Բանկը փորձում է կանանց ստիպել հեռանալ Alex and Ani-ում ղեկավար պաշտոններից և հույս ունի վերադարձնել այն ժամանակները, երբ ընկերության ֆինանսական տնօրենը տղամարդ էր, նշված է հայցում՝ փոխանցում է Forbes-ը:

Alex and Ani ոսկերչական իրեր արտադրողը դատի է տվել իր վարկատուներից մեկին: Ռոդ Այլենդից ոսկերչական ապրանքանիշի ներկայացուցիչների խոսքով՝ Bank of America-ն խախտում է դաշնային օրենսդրությունը՝ ընկերությանը սեռի հիմքով խտրականության ենթարկելով, որտեղ ղեկավար պաշտոնները զբաղեցնում են կանայք: Ընկերությունը հիմնադրել է ևս մեկ կին՝ հայ ներգաղթյալների թոռնուհի, մուլտիմիլիոնատեր Կարոլին Ռաֆայելյանը:

2019 թվականի հուլիսի 25-ին Նյու Յորքի Հարավային շրջանի Դաշնային շրջանային դատարան ներկայացված հայցով Alex and Ani-ի ներկայացուցիչները պահանջում են վնասի փոխհատուցում՝ 1,1 մլրդ դոլար գումարի չափով և պնդում են, որ Bank of America-ի «գենդերային նախապաշարմունքները և ագահությունը» իրենց ընկերության «գոյությանը սպառնալիք» են ներկայացնում:

Հայցի համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերին Bank of America-ն չհիմնավորված հայտարարություն է կատարել այն մասին, որ Alex and Ani ոսկերչական իրեր արտադրողը չի կատարել 170 մլն դոլար վարկի իր պարտավորությունները, որը ընկերությունը վերցրել էր գործարան գնելու համար:

Այնուհետեւ Bank of America-ն փակել է ոսկերչական ապրանքանիշի 50 մլն դոլարի վերականգնվող վարկային գծի հասանելիությունը: Alex and Ani-ի ներկայացուցիչների խոսքով՝ ընկերությունն իսկապես մի քանի անգամ ուշացրել է վարկային վճարումը, բայց Bank of America-ն հրաժարվել է պահանջներ ներկայացնել՝ կապված վճարման ուշացման հետ և ուղղումներ է կատարել ոսկերչական ապրանքանիշի հետ կնքած համաձայնագրում:

Հայցում նշվում է. «Ահա արդեն 6 ամսից ավելի Bank of America-ն ոչ միայն փորձում է Alex and Ani-ին սնանկության հասցնել, այլև լրացուցիչ վճարների տեսքով ընկերությունից տասնյակ միլիոն դոլարներ է բառացիորեն կորզում: Բանկի նպատակն ակնհայտ է. կանայք պետք է լքեն Alex and Ani-ում ղեկավար պաշտոնները: Բանկի ներկայացուցիչները ուզում են վերադարձնել այն հին ու բարի ժամանակները, երբ ֆինանսական տնօրեն տղամարդը նրանց թույլ էր տալիս անհավանական մեծ գումարներ գանձել Bank of America-ի ենթադրյալ ծառայությունների համար»:

Bank of America -ի ներկայացուցիչ Բիլ Հոլդինտը հերքել է գենդերային խտրականության մեղադրանքները: Նրա խոսքով՝ Bank of America-ն հանդես է եկել 7 բանկերի խմբի վարչական գործակալի դերում, որոնք համապատասխան քայլեր են ձեռնարկել Alex and Ani-ի հետ կնքված վարկային պայմանագրի պայմանների ապահովման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում