Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մենք սարսափելի գիտություն ենք օգտագործել, որպեսզի արդարացնենք ծխելու արգելքները․ փորձագետի խոստովանություն

Հակիրճ

Ի՞նչ վիճակագրական կապ կա սրտի կաթվածների քանակի ու հակածխախոտային օրենսդրության միջև։ Վերջին տասնամյակում ծխելու համընդհանուր արգելքը տարածվել է աշխարհով մեկ։ Եվ հիմա, երբ ժամանակի հետ ապացույցներ են կուտակվել, պարզ է դառնում, որ հակածխախոտային փորձագետների՝ արգելքների միջոցով սրտի առողջությունը բարելավելու շռայլ խոստումները այդպես էլ չիրականացան։ Ավելին, որակապես ավելի լավ ուսումնասիրությունները՝ ավելի մեծ վիճակագրական խմբերի ներգրավմամբ, հայտնաբերեցին, որ ծխելն արգելելու ու կարճ ժամանակահատվածում սրտի կաթվածի դեպքերի միջև կապը չնչին է։

Տարեցտարի զարգացող գիտությունը վիճարկում է ծխախոտի արգելքները հանրությանը հրամցնելու համար օգտագործվող տագնապային ֆանտազիաները և առաջ բերում ավելի սթափ վերլուծություններ, որոնք փաստում են․ ծխելու ներկայիս սահմանափակումները ծայրահեղ են ռիսկի նվազեցման տեսանկյունից:

Հակածխախոտային փորձագետները հաճախ պնդում են, թե առողջության վրա ցանկացած ազդեցություն՝ անկախ նրանից, թե որքան է այն փոքր, արդարացնում է ծխախոտի ցանկացած արգելք, որքան էլ այն մասշտաբային լինի: Եթե հակածխախոտային փորձագետների աղաղակող ահազանգները համապատասխանեին իրականությանը, երկրորդային ծխից պիտի խուսափեինք այնպես, ինչպես ժանտախտից։ Սակայն ներկայումս մենք գիտենք, որ այդ պնդումները չափազանցված էին, ուստի արժե՞ արդյոք արգելքների մասով շատ հեռուն գնալ, եթե իրական նպատակը հանրային առողջապահությունն է, այլ ոչ կանխամտածված ելքով ուսումնասիրություն անցկացնելը:

Առողջապահության ոլորտի նախկին աշխատակցի խոստովանությանը այն մասին, թե ինչպես են վիճակագրությունն ու կանխամտածված ելքով հետազոտություններն օգտագործվում հակածխախոտային խիստ օրենսդրությունն արդարացնելու համար, կարող եք ծանոթանալ ստորև։

***

Մոնտանա նահանգի ոչ այնքան հայտնի Հելենա քաղաքը 2003 թվականին բավականին հայտնի դարձավ հանրային առողջապահության ոլորտում երբևէ արձանագրած մեծագույն հաղթանակով։ 2002 թվականին Հելենայում ընդունվել է բարերում, ռեստորաններում, կազինոներում ու աշխատավայրում ծխելու համալիր արգելք։ Առաջին իսկ կես տարվա ընթացքում կաթվածների քանակը քաղաքում կտրուկ նվազեց մոտ 60 տոկոսով։ Նույնքան կտրուկ ձևով սրտի կաթվածի մակարդակը վերադարձավ իր նախկին մակարդակին, երբ նույն տարվա նոյեմբեր ամսին արգելքը չեղարկվեց դատարանի կողմից։

Կալիֆորնիայի համալսարանի հակածխախոտային երեք փորձագետների՝ Ստանթոն Գլանտզի, Ռիչարդ Սարգենտի ու Ռոբերտ Շեպարդի համար սրտի կաթվածների այս անսպասելի անկումը ապացույց էր, որ ծխելն արգելելու նախաձեռնությունը հասարակության առողջության համար չափազանց արդյունավետ է։

«Այս վառ բացահայտումը ցույց է տալիս, որ մարդկանց երկրորդային ծխի տոքսիններից պաշտպանելը ոչ միայն կյանքն ավելի հաճելի է դարձնում, այլ անմիջապես սկսում է կյանքեր փրկել», – ասել է Գլանտը UCSF- ի կողմից տարածված մամլո հաղորդագրության մեջ:

Մամուլը տարածեց այս պատմությունը, հեշտությամբ ընդունելով, որ այդ կապը իսկապես պայմանավորված էր ծխելն արգելելով։ «Հելենայում սրտի կաթվածի կտրուկ անկման ու հետագա վերելքի հիմքերը ցավագին ակնհայտ են», – նախազգուշացնում էր Նյու Յորք Թայմսի հոդվածը,- «Երկրորդային ծուխը սպանում է»: BBC-ն կանխատեսում էր, որ «հասարակական վայրերում ծխելու արգելքը կարող է կանխել հարյուրավոր մահվան դեպքեր սրտի հիվանդություններից»: Լրատվական գործակալությունները տարածեցին լուրն ամբողջ աշխարհում, և անգամ պահպանողական Wall Street Journal-ը այդ վիճակագրությունը ներկայացրեց որպես կարևոր բացահայտում։

2000-ականների սկզբին, քանի որ երկրի տարբեր ինստիտուտներ պայքարում  էին բարերում ու ռեստորաններում ծխելու արգելքը տարածելու համար, ծխելու դեմ պայքարի կողմնակիցները օգտագործեցին Հելենայի հետազոտությունը ու դրա հետ կապված մի շարք ուսումնասիրություններ, ցույց տալով, որ երկրորդային ծուխը կարող է ազդել սրտանոթային համակարգի աշխատանքի վրա` այդպես ձևավորելով երկրորդային ծխի նկատմամբ վախի մթնոլորտ։

Ամբողջ երկրով մեկ փորձագիտական խմբերը հայտարարում էին, որ «նույնիսկ կես ժամ երկրորդային ծխին ենթարկվելը կարող է պարբերաբար ծխելու չափ վնասել սրտին»:

Հետ չմնալու համար, Մինեսսոտա նահանգի Չծխողների ասոցիացիան մամլո հաղորդագրություն տարածեց, որ անգամ 30 վայրկյանի ընթացքում երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվելը կարող է հասցնել նրան, որ «չծխողի սրտանոթային համակարգը չտարբերվի ծխողի սրտանոթային համակարգից»։ Չծխողներին ուղղված միտքը հստակ էր․ երկրորդային ծխի անգամ չնչին ազդեցությունը կարող է ձեզ սպանել։

Տաս տարի անց ծխելու համընդհանուր արգելքը տարածվեց աշխարհով մեկ։ Եվ հիմա, երբ ժամանակի հետ ապացույցներ են կուտակվել, պարզ է դառնում, որ հակածխախոտային փորձագետների՝ արգելքների միջոցով սրտի առողջությունը բարելավելու շռայլ խոստումները այդպես էլ չիրականացան։ Ավելին, որակապես ավելի լավ ուսումնասիրությունները՝ ավելի մեծ վիճակագրական խմբերի ներգրավմամբ, հայտնաբերեցին, որ ծխելն արգելելու ու կարճ ժամանակահատվածում սրտի կաթվածի դեպքերի միջև կապը չնչին է, ինչն առաջին հերթին վերաբերվում է հենց Մոնտանա նահանգի Հելենայում 60 տոկոսով սրտի կաթվածի քանակի կրճատման փաստին։

Տարեցտարի զարգացող գիտությունը վիճարկում է ծխախոտի արգելքները հանրությանը հրամցնելու համար օգտագործվող տագնապային ֆանտազիաները և առաջ բերում ավելի սթափ վերլուծություններ, որոնք փաստում են․ ծխելու ներկայիս սահմանափակումները ծայրահեղ են ռիսկի նվազեցման տեսանկյունից:

Մինչև Հելենայի հետազոտությունը տպագրվեց Բրիտանական բժշկական ամսագրում, հեղինակներն արդեն հասցրել էին նվազեցնել սրտի կաթվածների դիտարկված կրճատումը 60%-ից մինչև 40%․ թերևս տպավորիչ ցուցանիշ, սակայն զգալիորեն ավելի քիչ, քան ի սկզբանե հայտարարվել է համաշխարհային մամուլին: Այլ գիտնականների կողմից հետազոտությանը անմիջապես տրվեց խիստ քննադատական արձագանք՝ նշելով Հելենայի փոքրաթիվ բնակչությունը (մոտ 68000 բնակիչ), և  բժշկության տեսանկյունից նման կարճ ժամանակահատվածում նման զանգվածային ազդեցության հասնելու անհավանականությունը։ Անհնար էր հստակ իմանալ՝ ինչի հետևանքով է նվազել սրտի կաթվածների քանակը․ արգելքի՞, թե՞ պատահականության։

Այնուամենայնիվ, Հելենայի դեպքը հրահրեց ուսումնասիրությունների մի ալիք, որ ձգտում էին հաստատել արձանագրած արդյունքները։ Կաթվածների թվի նմանատիպ կրճատումներ արձանագրող հետազոտություններ իրականացվեցին Պուեբլոյում, Կոլորադոում, Բոուլինգ Գրինում, Օհայոում և Ինդիանայի Մոնրոյի շրջանում։ Բոլոր այս վայրերը ունեին մի ընդհանրություն․ փոքրաթիվ բնակչություն ու վիճակագրական փոքր ընտրանի – վերջին հետազոտությունը չորս տարվա կտրվածքով արձանագրել էր չծխողների շրջանում ընդամենը 22 սրտի կաթվածի դեպք։

Երբ վերջապես հասանելի դարձան ավելի մեծ ընտրանք ներառող հետազոտություններ, կաթվածների արձանագրված կրճատումները սկսեցին փոքրանալ։ Իտալիայի Պիեդմոնտ շրջանում կատարված հետազոտության մեջ արձանագրվեց 11 տոկոսի կրճատում, այն էլ միայն մինչև 60 տարեկան բնակչության շրջանակներում։ Անգլիայում, որտեղ ամենուր կիրառված էր ծխելու արգելքը, առաջին անգամ հնարավորություն եղավ ուսումնասիրություն անցնացնել ամբողջ երկրի մակարդակով։ Հետազոտողները արձանագրեցին ծխելու արգելքի հետևանքով սրտի կաթվածի 2 տոկոսից քիչ ավել կրճատում։

Քննադատները նշում էին, որ Անգլիայում սրտի կաթվածների մակարդակը ծխելու արգելքի ընդունման նախորդ տարիներին էլ էր իջնում, և անկման պատճառը դեռեւս պարզ չէ: Անկախ ամեն ինչից, տվյալները ակնհայտ վկայում էին, որ փոքր ծավալի հետազոտություններում արձանագրված հրաշալի կրճատումները անիրականորեն բարձր էին: Չնայած այս ամենին, անտեսելով մեթոդաբանական սահմանափակումները, 2009 թ. Բժշկագիտության ինստիտուտի կողմից կատարված մետա-վերլուծությունը եզրակացրեց, որ ծխախոտի արգելքների ազդեցությունը կարճաժամկետ սրտի կաթվածի վրա էական է: «Երկրորդային ծխի անգամ փոքր չափաբաժնի ազդեցությունը ․․․ կարող է առաջացնել սրտի կաթված», – ասել է Բժշագիտության ինստիտուտի հետազոտական խմբի անդամը Նյու Յորք Թայմսին` նշելով, որ «ծխելու արգելքները պետք է հնարավորինս շուտ կիրառվեն»:

Այս զեկույցը, սակայն, անտեսել էր երկրորդային ծխի և սրտի կաթվածների վերաբերյալ ամենամեծ ուսումնասիրություններից մեկը: Բանն այն է, որ 2008 թ.-ին Նոր Զելանդիայում անցկացվել էր հետազոտություն ամբողջ երկրի մակարդակով։ Նոր Զելանդիան Անգլիայից ավելի փոքր է, այնուամենայնիվ, ավելի մեծ, քան նախկինում ուսումնասիրված ամերիկյան քաղաքները։ Հետազոտության մեջ ծխելու արգելքին հաջորդած տարում զգալի ազդեցություն չէր նկատվել սրտի կաթվածի քանակի վրա։

Հակածխախոտային փորձագետները հաճախ պնդում են, թե առողջության վրա ցանկացած ազդեցության առկայություն՝ անկախ նրանից, թե որքան է այն փոքր, արդարացնում է ծխախոտի ցանկացած արգելք, որքան էլ այն մասշտաբային լինի: Եթե ենթադրյալ առողջական ռիսկերի մեծությունը և որոշակիությունը նշանակություն չունեն, ապա, իհարկե, ծխելու արգելքների հարցը  շատ հեշտ է լուծել. բազմաթիվ չծխող մարդիկ վատ են վերաբերվում ծխող փոքրամասնությունների նախասիրություններին: Նման մոտեցումը հարմար առիթ է՝ առանց ծուխ աշխարհի սահմանները ընդլայնելու համար: Այնուամենայնիվ, ճիշտ հարցադրումը պետք է լինի ոչ միայն՝ կա արդյոք որևէ վնաս երկրորդային ծխից, այլ այն, թե որքան մեծ է այդ վնասը։ Եթե հակածխախոտային փորձագետների ահազանգները համապատասխանեին իրականությանը, երկրորդային ծխից պիտի խուսափեինք այնպես, ինչպես ժանտախտից։ Սակայն ներկայումս մենք գիտենք, որ այդ պնդումները չափազանցված էին, ուստի արժե՞ արդյոք արգելքների մասով շատ հեռուն գնալ, եթե իրական նպատակը հանրային առողջապահությունն է, այլ ոչ կանխամտածված ելքով ուսումնասիրություն անցկացնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում