Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Կոնֆլիկտն ունի խորքային պատճառներ․ Ինչու է Ռուբեն Արևշատյանը հրաժարվել մասնակցել թանգարանի տնօրենի մրցույթին

Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Արևշատյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է, որ չի մասնակցելու Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի մրցույթին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանելով, թե որն է խնդիրը, ով կամ ինչն է խանգարում, Ռուբեն Արևշատյանը մանրամասնեց, որ մրցույթին չմասնակցելու վճիռը հանգուցալուծումն է խնդրների, որոնք առաջացել են երեք ամսվա ընթացքում թանգարանում ծավալված գործընթացների հետևանքով, որոնք փոխկապակցված են Քաղաքաշինության կոմիտեի նոր նախագահի նշանակման հետ:

«Ես միջազգային ասպարեզում ակտիվ աշատող, համադրող եմ: Երբ եկա թանգարան, Քաղաքաշինության կոմիտեի նախկին պետը թև ու թիկունք էր, խրախուսում էր փոփոխությունները: Թանգարանը բարդ օրգանիզմ է, ժամանակ է անհրաժեշտ, որ բոլոր հատվածների հետ ծանոթանաս: Ես կարողացա հասկանալ՝ ինչ խնդիրներ կան, այդ ընթացքում ցուցահանդեսային գործունեություն ծավալվեց… ժամանակ չունեի անդրադառնալ ասեկոսեներին:

Կոնֆլիկտն ունի խորքային բնույթ: Այն սկիզբ է առել երեք ամիս առաջ… Իրականացվող աուդիտը սթրեսային վիճակում էր պահում թանգարանը… Ես զարմացա, երբ լսեցի Մարկ Գրիգորյանի անունը, նրան ճանաչում եմ 40 տարի, որպես լրագրող, բայց երբևիցե մտքովս չէր անցնում, որ նա պետք է հայտնվի թանգարանային համադրողական գործունեության տիրույթում… Ինտրիգային վիճակը սրվում էր, վերջին կաթիլը լցվեց աուդիտի բացասական եզրահանգումից հետո: Աուդիտը հաջորդել է պարոն Վերմիշյանի հետ խոսակցությունից հետո. այստեղ միտում եմ տեսնում, ինձ փորձում էին հասկացնել, որ իմ կարիքը չունեն:

Մրցութային հանձնաժողովի անդամները Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմից են լինելու. ես այդ «թատրոնի» մասնակիցը չեմ ուզում լինել: Ես չեմ հանձնվել, չեմ ուզում, որ իմ քայլը դիտարկվի որպես զիջողականություն: Իմ որոշումը պրոտեստ է այն համակարգային իներցիոն զարգացումներին, որոնք շարունակվում են հետհեղափոխական Հայաստանում… Ակնհայտ է դառնում, որ պետական կառավարման համակարգը չի ենթարկվում փոփոխությունների»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում