Thursday, 18 04 2024
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ

Փողից բացի. հայ-ամերիկյան հարաբերության վերանայման հրամայականը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տարածել է տեղեկություն այն մասին, թե մտահոգիչ ազդակ է ստացել, որ ամերիկյան վարչակազմը մտադիր է երկու ամսվա ընթացքում դադարեցնել Արցախին տրվող ֆինանսական օգնությունը, որը նախնական հաստատման էր արժանացել 2020 թվականի ֆինանսական պլանով: Թե հատկապես որն է այդ մտահոգիչ տեղեկության աղբյուրը, Հայ դատի գրասենյակը չի մանրամասնել: Խոսքն Արցախին ԱՄՆ ՄԶԳ խողովակով տրամադրվելիք մարդասիրական օգնության մասին է, որը ծառայում է տարբեր մարդասիրական նպատակների, հիմնականում մարդասիրական ականազերծման:

Հայ դատի հանձնախումբը հայտարարել է ֆինանսավորումը պահպանելու նպատակով արշավ սկսելու մասին: Ընդհանուր նկարագրով, իրավիճակը կրկնվում է արդեն որերորդ անգամ, երբ ԱՄՆ վարչակազմը որոշակի դժկամություն է հայտնում Արցախին մարդասիրական օգնություն հատկացնելու առումով: Սրանով հանդերձ, ԱՄՆ-ը այս տարիների ընթացքում եղել է միակ օտարերկրյա պետությունը, որը գրեթե ամենամյա հատկացումներ է արել Արցախին՝ չճանաչված հանրապետությանը: Իհարկե այդ հատկացումներն արվում են ոչ թե պետական բյուջեին, այլ մարդասիրական ծրագրերի միջոցով: Այդուհանդերձ, այն, որ դրանք կան, արդեն իսկ խոսուն նաև քաղաքական հանգամանք է, որը միշտ դիսկոմֆորտ է պատճառել Բաքվին: Միևնույն ժամանակ, պետք է նկատել, որ վերջին տարիներին այդ կայուն ամենամյա ֆինանսավորումը խափանվել է, և առաջին անգամ չէ, որ առաջանում է այդպիսի խնդիր: Այդպիսի խնդիրներ առաջացել են նաև տարիներ առաջ, եղել են տարիներ, որ մարդասիրական օգնություն Արցախը չի ստացել: Սա, իհարկե, չի կարող նոր իրավիճակում մխիթարություն լինել: Հետևաբար պետք է աշխատել հնարավորինս արդյունավետ և օպերատիվ: Մյուս կողմից, այս ֆոնին առկա են նաև Արցախի մասին ԱՄՆ Կոնգրեսի երկու բանաձևերը, որ ընդունվել էին օրերս, և որոնք Ամերիկայի հայկական կոմիտեն գնահատել էր աննախադեպ 1998 թվականից ի վեր:

Այս իմաստով ակնառու է, որ հայ-ամերիկյան գործակցության դիապազոնը բավականին լայն է, և Արցախի առումով էլ չափանիշներն ու նշաձողերը բազմազան են: Ըստ այդմ՝ չեն կարող միարժեք գնահատականներ լինել այդ առումով՝ հիմնված լինելով միայն մարդասիրական օգնության հանգամանքի պարամետրի վրա: Կրկնենք՝ սա չի նշանակում, որ պետք չէ աշխատել դրա կայուն պահպանման ուղղությամբ, սակայն պետք չէ այդ կետը դարձնել հայ-ամերիկյան հարաբերության ծանրության կենտրոն ընդհուպ նաև Արցախյան հարցում: Որովհետև հայ-ամերիկյան հարաբերությունն այդ հարցում ունի շատ ավելի լուրջ և խորքային շերտեր, և այստեղ առանցքայինը, անշուշտ, աշխատանքն է հրադադարի պահպանման մեխանիզմների կամ, այսպես ասած, Վիեննայի օրակարգի ուղղությամբ, որը գործնականում, իբրև օրակարգային հարց, թե՛ ռազմաքաղաքական, թե՛ մարդասիրական օգնության գործոն է:

Ընդհանրապես, այդ իմաստով հայ-ամերիկյան հարաբերության կառուցվածքը թե՛ ընդհանրապես, թե՛ Արցախյան հարցում ունի էական վերանայումների անհրաժեշտություն, և հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ձևաչափը, որ մեկնարկեց ամիսներ առաջ Երևանում, պետք է լուծման գլխավոր հարց դիտարկի հենց այդ վերանայումը:

Հայ-ամերիկան հարաբերությունը գործնականում չափից դուրս կենտրոնացված է ֆինանսական տարաբնույթ օգնությունների ծավալների վրա: Ժամանակակից աշխարհում դրան, անշուշտ, քաղաքականության ցուցիչներից են, սակայն այդ ցուցիչներից մեկն են միայն: Ընդ որում՝ մեր դեպքում ակնառու է, որ հայ-ամերիկյան առումով դրանք եղել են ավելի շատ խաբկանք, քան ցուցիչ, որովհետև գործնականում որևէ կերպ չեն նպաստել Հայաստանի ռեգիոնալ-քաղաքական խնդիրների խորքային լուծումներին կամ դրանց նախադրյալների ձևավորմանը: Որովհետև Հայաստանի նախկին իշխող համակարգին փողից բացի ավելին չի էլ հետաքրքրել: Այդ իմաստով հատկանշական է նաև, որ հենց այդ շեշտադրումով և նշաձողերով չափումներով է ներկայիս հարցը դիտարկվում այդ համակարգին հարող տեղեկատվա-քարոզչական տիրույթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում