Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Փաշինյանի «հաճույքներն» ու «սերժառոբական թալանը»

«Ընդհանրապես, ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց, բայց Սևանից Դիլիջան ընտանեկան միջոցառման, իսկ Դիլիջանից Իջևան ընկերոջ տարեդարձին ուղղաթիռով մեկնելը տրամաբանական չէր լինի: Լրագրողը լուրը հրապարակելուց առաջ կարող էր հարցնել իմ մամուլի խոսնակին:

Հիմա էլ էն դարը հո չէ՞, երբ երկրի ղեկավարի մամլո խոսնակը լրագրողների զանգերին չէր պատասխանում: Նաև զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր նման լուրերին վստահությամբ են վերաբերվում»,- ֆեյսբուքյան իր էջում՝ ուղղաթիռով ընկերոջ ծննդյան տարեդարձին մեկնելու մասին թերթերից մեկի լուրին այսպես է արձագանքել Նիկոլ Փաշինյանը։

«Իսկ մի շարք լրատվամիջոցների համար երկրում իսկապես բան չի փոխվել. նրանք ինչպես սնվել, այնպես էլ շարունակում են սնվել սերժառոբական հայրենաթալան ավարից: Այ էստեղ՝ մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ բացի պեռաշկիից ուրիշ բան էլ կարող են առնել, այդ թվում՝ լրագրող ու ցուցարար: Բայց դե, մենք սահմանափակված ենք օրենքով և արդյունավետ ինստիտուտների չգոյությամբ: Նաև այս հարցերը կլուծվեն անպայման՝ օրենքի և իրավունքի հիման վրա»,- արձանագրել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի այս գրառումը ևս պաթետիկ ոճով է գրված, սակայն բազմաշերտ է ու որոշակի անդրադարձի անհրաժեշտություն ունի։

Կույրին էլ տեսանելի է, որ հեղափոխության հաղթանակից հետո տոտալ հակաքարոզչություն է իրականացվում Նիկոլ Փաշինյանի ու նրա մերձավորների հանդեպ, ու միամիտ պետք է լինել՝ կարծելու համար, թե այդ կամպանիան ինքնաբուխ է։ Հին համակարգի ներկայացուցիչները չունեն քաղաքական ասելիք, կրեատիվ մոտեցումներ ու իրենց մարտավարությունը կառուցում են ներկաների «փչացման», մանիպուլյացիայի վրա, մանավանդ տիրապետում են ահռելի ֆինանսական ու մեդիա ռեսուրսների։

Մյուս կողմից՝ այստեղ խնդիրը ԶԼՄ-ները չեն, ու այնքան էլ տեղին չէ, երբ վարչապետը հաճախ թիրախավորում է նրանց՝ նմանվելով ավտորիտար ղեկավարների, որոնք չեն հանդուրժում, երբ մամուլը քննադատական հայացքով է լուսաբանում իրենց գործունեությունը՝ երբեմն տուրք տալով ապատեղեկատվությանը։ Օրինակ՝ ես չէի ուզի, որ Փաշինյանը Պուտինի նման «սորտավորեր» ԶԼՄ-ներին կամ Թրամփի նման «թշնամաբար» արտահայտվեր նրանց հասցեին։

Խնդիրը նախկին քրեաօլիգարխիկ համակարգն է, որը հետևողականորեն վարկաբեկում է «ընդդիմություն», «ազատ մամուլ» հասկացություննները՝ դրանք դարձնելով հակահեղափոխական ռևանշի գործիքներ։ Սակայն այստեղ էլ առաջանում է Փաշինյանի իշխանության պատասխանտվության հարցը։

Նախ՝ նախկիններին քաղաքական ռեաբիլիտացիայի շանս տվել է հենց գործող իշխանությունը՝ նրանց հետ հակադրության ռեժիմում փնտրելով իր քաղաքական կոմֆորտը։ Նման մարտավարության համատեսքստում Փաշինյանը պետք է պատրաստ լինի, որ իր ընդդիմախոսի դիրքերում հանդես են գալու քրեաօլիգարխիան ու նրա սպասարկուները՝ շատ հաճախ հասցնելով նաև «գոտկատեղից ներքև» հարվածներ։

Մյուս կողմից՝ նախկին համակարգի քրեաիրավական գնահատականը տրված չէ, ու եթե մի կողմ դնենք Քոչարյանի դատավարությունը և էլի մի քանի մանր-մունր գործեր, նախկինները առոք-փառոք վայելում են իրենց հաճույքները՝ ծաղրելով հասարակությանն ու նաև հեղափոխական իշխանությանը։ Ինչո՞ւ է Փաշինյանը զայրանում մեկ թերթի վրա, երբ հասարակությունն արդարացիորեն նկատում է, որ Սերժ Սարգսյանը ոչ մի դրվագով ցայսօր պատասխանատվության չի կանչվել։ Եթե երրորդ նախագահը կարող է վայելքներ ունենալ Բադեն Բադենում, ուրեմն միանգամայն բնական է, որ կարող է նաև ԶԼՄ-ներ ֆինասնավորել ու «պատերազմ» հայտարարել Փաշինյանին։

Սակայն մի խնդիր էլ կա, որը շրջանցել չի կարելի։

Հեղափոխությունը փոխել է ոչ թե հասարակության կյանքը, որը շարունակում է մղձավանջային լինել, այլ՝ իշխանության հետ ասոցացվող մի փոքր խմբի։ Սա անարդարության որոշակի զգացում է առաջացնում հասարակության մեջ։ Նոր իշխանությունը հեշտությամբ յուրացրել է նախկինների ստեղծած արտոնությունների համակարգը, սակայն աչքի չի ընկնում արդյունավետ կառավարմամբ։ Հեղափոխության տղերքն աստիճանաբար տրանսֆորմացվում են նոր բյուրոկրատիայի, ինչը թերևս բնական է, սակայն որևէ կերպ արդարացված չէ նրանց կառավարման ցածր որակը։ Եթե իշխանության արտոնությունների ու անարդյունավետ կառավարման դիսբալանսը չփոխվի, ապա «վերևների» ցանկացած քայլ, նույնիսկ՝ անմեղ, անխնա քննադատվելու է ԶԼՄ-ների ու հասարակության մեծամասնության կողմից՝ անգամ առանց քրեաօլիգարխիայի միջամտության։ Ի վերջո, ընդդիմադիր գործունեության «լյումպենական» «մշակույթը» ներդրվել է դեռևս այն ժամանակ, երբ դրա առաջնորդների շարքում էր Նիկոլ Փաշինյանը, ու պետք չէ հիմա զարմանալ, որ նորելուկ ընդդիմադիրները օգտվում են լյումպենին գայթակղող նույն գործիքակազմից։ Իհարկե, լավ կլիներ, որ վարչապետը դուրս գար իր նախկին կարգավիճակից՝ նախկինների արդարացի քննադատությունը շարադրելով ոչ թե լյումպենի, այլ՝ հասարակության ավելի գիտակից շերտերի լեզվով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում