Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների թիմը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
Անդորրայում ընթացող առաջնության առաջին տուրում Հայաստանի թիմի մրցակիցը Ջիբրալթարն էր: Հայաստանի ընտրանին տոնեց առաջին հաղթանակը` 63:33 հաշվով առավելության հասնելով Ջիբրալթարի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Կայլա Քեշմեշյանը, ով վաստակեց 12 միավոր:
Հաջորդիվ Վահագն Հարությունյանի սաները կխաղան Վրաստանի հետ: