Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Աննախադեպ պատկեր. Հայաստանում նվազել է Ռուսաստանի դերը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը օրերս տարածեց տեղեկություն տարվա առաջին եռամսյակում տրանսֆերտային ցուցանիշների մասին, որոնց համաձայն արձանագրվել է թե՛ տրանսֆերտների աճ՝ ավելի քան 9 տոկոս, թե՛ կապիտալի արտահոսքի աճ՝ մոտ 5 տոկոս: Հրապարակված տեղեկատվության մեջ, սակայն, ուշագրավ էր մի հանգամանք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել էր Ռուսաստանից տրանսֆերտների տեսակարար կշիռն ընդհանուր հանրագումարում, փոխարենը աճել էր ԱՄՆ-ի կապիտալի ներհոսքի ծավալը:

Այս տեղեկատվությունը չարժանացավ լայն հանրային ուշադրության: Իհարկե, այս օրերին կան հանրային ուշադրությունը կլանած այլ թեմաներ, այդ թվում՝ դրանց մի զգալի մասը խիստ սուբյեկտիվ շարժառիթով, որևէ իրական կապ չունենալով Հայաստանի հանրային-քաղաքական անհրաժեշտությունների կամ օրակարգի հետ: Դա այլ հարց է, իհարկե, թեև կարևոր հարց՝ ինչպես է ձևավորվում հայկական օրակարգը, ու ովքեր են այն ձևավորում:

Դրան անդրադառնալու առիթ կունենանք: Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա եռամսյակային ցուցանիշը, իհարկե, մեծ դիապազոն չունի խորքային դիտարկումների համար, բայց որ միտումն արժանի է ուշադրության և ոչ միայն ֆինանսատնտեսական, այլ նաև քաղաքական, ընդհուպ ռազմա-քաղաքական իմաստով, աներկբա է: Պետք է իհարկե տեսնել, թե կշարունակի՞ արդյոք այդ միտումը տարվա կտրվածքով: Խոսքը տրանսֆերտների զուտ աճի միտումի մասին չէ, այլ դրա համատեքստում Ռուսաստանից եկող տրանսֆերտների տեսակարար կշռի նվազման մասին:

Այստեղ, իհարկե, մասնագետները դիտարկել են տարեսկզբին ռուբլու որոշակի արժեզրկման հանգամանքը, այդուհանդերձ, ռուբլին արժեզրկվել է նաև նախորդ տարիներին, ընդ որում՝ ավելի մեծ ծավալով, սակայն կարծես թե դա չի բերել տրանսֆերտների տեսակարար կշռում Ռուսաստանի ծավալի աննախադեպ նվազման՝ 50 տոկոսից էլ ցածր: Իսկ սա, իսկապես, միայն ֆինանսատնտեսական խնդիր չէ: Բանն այն է, որ Հայաստանի տնտեսական կախվածությունը ռուսական տնտեսությունից և Ռուսաստանից ընդհանրապես, արտահայտվել է ոչ միայն անվտանգային կամ Հայաստանում տնօրինվող ենթակառուցվածքային ռեսուրսներով, այլ նաև տրանսֆերտների հանգամանքով, դրա բազմաթիվ շերտերով: Ավելին՝ նույնիսկ խոր ուսումնասիրության հարց է, թե ի՞նչն է ավելի մեծ կախվածություն առաջացրել՝ ենթակառուցվածքները կամ անվտանգային հարցե՞րը, թե՞ Ռուսաստանից մեր բյուջեի կեսի կամ կեսից ավելիի, ՀՆԱ գրեթե 30 տոկոսի հասնող տրանսֆերտների վրա կառուցված տնտեսական գոյության ռեժիմը: Ըստ այդմ, այստեղ փոփոխությունը Հայաստանի համար ունի ռազմա-քաղաքական կարևորագույն նշանակություն, ինչը նշանակում է, որ Հայաստան կապիտալի տրանսֆերտային ներհոսքի այսպես ասած դիվերսիֆիկացիան պետք է լինի ռազմավարական խնդիր:

Հետևաբար, դեռևս իհարկե ուսումնասիրման կարիք ունի ներկայիս եռամսյակային աննախադեպ պատկերը՝ հասկանալու համար դրանում առկա է, հնարավոր է, նաև արատավոր «էֆեկտները»՝ դրանք չեզոքացնելու կամ ռիսկերը կառավարելու համար, մյուս կողմից, առկա միտումը, անկախ ազդող պատճառներից, պետք է դարձնել կառավարելի դիվերսիֆիկացիոն գործընթաց թե՛ ֆինանսատնտեսական կայունության, թե՛ նաև պետական ինքնիշխանության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում