ԱՄՆ-ի դատարանը փակել է գործը, որում դեմոկրատները նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբին մեղադրում են Ռուսաստանի հետ պայմանավորվածության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
2018-ի ապրիլին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը ռուսական կառավարության և Թրամփի շտաբի դեմ դատական հայց է ներկայացրել։ Դեմոկրատները հայտարարել են, որ կողմերը մասնակից են 2015-ին և 2016-ին տեղի ունեցած ցանցահենային հարձակումներին՝ ուղղված ընտրապայքարում Թրամփի առաջխաղացմանը։
Դատարամը հանգել է եզրակացության, որ մեղադրող կողմի փաստարկներն իրավական կշիռ չունեն։