Մեծ Բրիտանիայում 250 մլն տարեկան հանգած հրաբուխը վաճառքի է հանվել 50 հազար ֆունտ ստեռլինգով (60 890 դոլար), հաղորդումէ Fox News-ը։
Փոսբերի-Քլեմփ անվանումով տարածքը գտնվում է Դևոն կոմսությունում և նշված է որպես հատուկ գիտական հետաքրքրություն ներկայացնող տեղամաս։
Հայտնի է, որ մոտավորապես հարյուր տարի առաջ հանգած հրաբխի տեղում կառուցվել է բազալտի քարհանք, որն օգտագործվել է տեղի Կրեդիտոն եկեղեցու և հանրահայտ Մեդլանդ կալվածքի կառուցման համար։
Jackson Stops անշարժ գույքի վաճառքի գործակալությունը, որն աճուրդում ներկայացրել է հանգած հրաբուխը, իր գովազդում նշել է, որ սա «հազվադեպ շանս է ինչ-որ մեկի համար՝ իրեն համարելու սեփական հրաբխի հպարտ սեփականատեր»։