Friday, 29 03 2024
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

Ռոբերտ Քոչարյանը բաց է թողել դուրս գալու պահը

Իր հերթական հարցազրույցում անդրադառնալով ներքաղաքական հեռանկարներին՝ երկրորդ նախագահ Քոչարյանը հայտարարել է աշնանը սպասվող ակտիվ զարգացումների և ընդդիմադիր մի քանի բևեռների ձևավորման մասին, որոնք, ըստ նրա, մի կողմից կարտացոլեն «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը, որի մասին ազդարարել է Ռոբերտ Քոչարյանը վերստին կալանավորվելուց մեկ օր առաջ, մյուս կողմից կդառնան ավելի մեծ միավորման նախերգանք: Քոչարյանը հայտարարում է, որ հանրությունը հոգնելու է պոպուլիզմից, կորցնելու է իշխանության հանդեպ վստահությունը, և իշխանության հարցը բոլոր դեպքերում լուծվելու է փողոցում և արտահերթ խորհրդարանի ընտրության միջոցով:

Այս մարտավարությունը կամ պատկերացումը ամենևին նոր չէ և հենց այդ իմաստով էլ հետաքրքիր է, որ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն խաղում է բոլոր խաղաքարտերը բացած: Սա ինչ-որ իմաստով զարմանալի և ոչ բնորոշ է նրա համար, քանի որ անգամ իշխանության եղած տարիներին նա աչքի չի ընկել այդօրինակ բաց քաղաքական խաղով: Ավելին՝ ժամանակից շուտ խաղաքարտերը գործող իշխանության առաջ փռելու համար կա՛մ պետք է ունենալ անսահման, գերվստահություն, որ իշխանությունը չունի դրա դեմ որևէ հակախաղ և չի էլ կարողանալու գտնել ժամանակի ընթացքում, կա՛մ Ռոբերտ Քոչարյանն իրականում ունի այլ պլաններ և պատկերացումներ, քան այն, ինչի մասին խոսում է բացահայտորեն և արդեն տևական ժամանակ՝ թե՛ անձամբ, թե՛ իր համախոհ շրջանակների միջոցով, տարբեր ձևաչափերով:

Մյուս կողմից, հնարավոր է նաև «երրորդ ճանապարհը» կամ ավելի շուտ տարբերակը, որն իհարկե քիչ կապ ունի մեզանում ընդունված կամ տարածված դիտարկվողի հետ: Խոսքն այն մասին է, որ՝ կամ էլ երկրորդ նախագահը չունի այլ պլան և ոչինչ չի քողարկում, ու միաժամանակ էլ չունի իր պլանների հաջողության և անդիմադրելիության գերվստահություն: Պարզապես նա չունի այլ բան, քան խոսել այդ մասին բաց տեքստով, որովհետև հակառակ պարագայում յուրային շրջանակների մոտ կարող են առաջանալ հարցեր, տարակույսներ, անորոշություն:

Ընդ որում՝ նկատելի է, և վաղուց, որ այդ հանգամանքը անհանգստացնում է նաև երկրորդ նախագահին, և նա պարբերաբար որոշակի հաղորդագրություն է հղում իր համակիրներին՝ չվհատվելու, չհիասթափվելու վերաբերյալ:

Եթե չկա այդպիսի ռիսկ կամ սպասում, ապա չէր լինի այդպիսի հաղորդագրության կարիք: Ըստ այդմ, հնարավոր է երկրորդ նախագահի բարդ իրավիճակում պարզ գործողությունների տրամաբանությանը հանրությունը տալիս է անհարկի բազմաշերտ եզրակացություն, մինչդեռ ամեն ինչ առավել քան պարզ է, և Ռոբերտ Քոչարյանն իրականացնում է մի նվազագույն ծրագիր, որի այլընտրանքը քաղաքականությունից հրաժարվելն է: Հրաժարվելով քաղաքականությունից՝ նա գործնականում կորցնելու է պաշտպանական շոշափելի գործիքակազմ: Հարցն այն է, որ երկրորդ նախագահը արդեն բավականին շոշափելի կառուցվածք է ստեղծել այդ իմաստով: Նա կարող էր քաղաքական գործիքակազմից, իր պաշտպանությունն այսպես ասած առավելապես քաղաքական հարթության կամ հիմքի վրա կառուցելու մոտեցումից հրաժարվել նախորդ տարի՝ հենց մեղադրանքի ներկայացումից ու առաջին կալանավորումից կամ թեկուզ առաջին ազատ արձակումից հետո՝ կենտրոնանալով զուտ իրավական պաշտպանության վրա: Սակայն Ռոբերտ Քոչարյանի հաշվարկն այն էր, որ քաղաքական հիմքը դարձնելով իրեն գործոն՝ իր շուրջ կկոնսոլիդացնի նաև արտաքին կենտրոնների: Այժմ՝ ամիսների հեռվից, իհարկե բավականին բարդ է ճշգրտորեն ասել՝ ունե՞ր Քոչարյանն այդպիսի հաշվարկի հիմքեր, թե՞ նա գերագնահատեց իր սուբյեկտությունն ու թերագնահատեց Հայաստանի նոր իշխանության քաղաքական կարողություններն ու ընդհանրապես բազան: Ընդ որում՝ այն, որ նա շարունակում է խաղալ այդ թերագնահատման վրա, նկատելի է առ այսօր: Բայց միաժամանակ նկատելի է նաև, որ այդ խաղն առավելապես թելադրվում է արդեն ձևավորած տրամաբանությամբ, որը չի թողել դրանից նահանջի ճանապարհ: Միաժամանակ հստակ է, որ արտաքին իրապես կշռային ներուժ պարունակող կոնսոլիդացիան չի հաջողվել, և Ռոբերտ Քոչարյանը առայժմ ստիպված է հենվել ներքին կոնսոլիդացիոն բևեռների վրա:

Հրաժարվել պաշտպանության քաղաքական կառուցվածքից և մնալ լոկ իրավականի վրա՝ երկրորդ նախագահի համար այլևս երևի թե ուշ է, նա բավականին առաջ է գնացել կանգնելու և հետ դառնալու համար: Միաժամանակ ակնառու է, որ նա ունի լուրջ խնդիր՝ ներքին կոնսոլիդացիայի հարցում առաջնորդության խնդիր, և ակնառու է, որ մի քանի ամիս առաջ միակի հավակնություն ներկայացրած Քոչարյանը այժմ խոսում է այն մասին, որ չի լինելու միակ կամ վճռորոշ օղակ:

Դա վկայում է հենց այն, որ նա չի ստացել իր համար անհրաժեշտ ազդակները արտերկրից, մասնավորապես Ռուսաստանից, իսկ ներսում այդ հանգամանքը մեծ նշանակություն ունի այն ուժերի մոտ, որոնց մտադիր է կոնսոլիդացնել երկրորդ նախագահն ու ձևավորել «կոնսենսուս մինուս մեկը», որովհետև այդ ուժերը մշտապես առաջնորդվել են «պլյուս մեկի»՝ Ռուսաստանի աջակցության տրամաբանությամբ և դրանում փոքր-ինչ կասկածի դեպքում խուսափել են ռիսկի դիմելուց:

Երկրորդ նախագահը գործնականում նույն «խողովակի» միջով անցել է 20013-15 թվականներին, երբ ի վերջո մնաց մենակ և 2017-ի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ հայտարարեց խաղից դուրս գալու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում