Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քոչարյանիզմը սնուցվում է իշխանության փնթիության հետևանքով

Այսօր լրատվամիջոցներում քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Գոլոս Արմենիի» թերթին տված հերթական հարցազրույցը: Բացի նրանից, որ Քոչարյանը այլևս չի թաքցնում ընդդիմություն դառնալու իր քաղաքական հավակնությունը, նա նաև նշում է ներքաղաքական ակտիվության ժամկետներ: «Աշնանն ընդդիմադիր դաշտում գործընկերության համախմբումն ու ձևավորումը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգային և մասշտաբային բնույթ»,- ասել է Ռ. Քոչարյանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Գառնիկ Գևորգյանը, քաղաքագետներ Հայկ Մարտիրոսյանը և Արմեն Հովհաննիսյանը:

«Քոչարյանը պահում է նախահարձակ լինելու կամ հարձակողական լինելու ինտենսիվ գիծը: Մոբիլիզացվել են լրատվամիջոցները, անգամ արդեն վավերագրական ֆիլմ է նկարահանվում՝ հերոսացնելով Քոչարյանին, հսկայական աշխատանք է կատարվում: Չգիտեմ իշխանույթյունը դեպի ուր է նայում, բայց եթե կարծում են, որ միայն Քոչարյանին բանտարկելով կամ մեկ-երկու մեղադրանք առաջադրելով խնդիր են լուծելու, խոր մոլորության մեջ են,- նշեց Հայկ Մարտիրոսյանը:- Քոչարյանն արդեն ճանապարահային քարտեզ է ներկայացնում և շատ ավելի վճռական է տրամադրված, քան նրանք, ովքեր փորձում են նրան պատժել: Պետք է լուրջ վերաբերվել, չընկնել իշխանապաշտների ազդեցությունների տակ և մտածել, որ ամեն ինչ լավ է, և որևէ բան չի կարող մեծն վարչապետին սպառնալիք հանդիսնալ: Կան դասավորություններ և իրավիճակներ, որոնք հնարավոր են, և Քոչարյանը փորձում է այդ հնարավորը իրականություն դարձնել»:

Քաղաքագետի կարծիքով՝ իշխանությունը պետք է շատ կտրուկ միջոցառումներ ձեռնարկեր անմիջապես հետհեղափոխական շրջանում. «Մեղադրանքներ առաջադրեր երեք նախագահներին, հասներ նրան, որ դատավորները երեքին էլ բանտարկեին, կեղծ խաղեր չխաղային դատական համակարգի հետ: Եվ իրենք սկսեին կուտակված խնդիրները լուծել, մինչդեռ ոչինչ չի արվել»:

Գառնիկ Գևորգյանը նույնպես ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանը իշխանությանը մարտահրավեր է նետել, և նրա նետած ձեռնոցին պետք է լուրջ վերաբերվել. «Քաղաքականությունը Քոչարյանի համար դարձել է վերջին փրկօղակը: Հիմա նա երկու խնդիր է լուծում՝ նվազագույնը ազատության մեջ հայտնվելն է, առավելագույը՝ ֆորսմաժորային իրավիճակների միջոցով իշխանության գալը: Փաստորեն Քոչարյանը ձեռնոց է նետում ոչ միայն իշխանությանը, այլ նաև հասարակությանը և պետությանը»:

Արմեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Քոչարյանը և նրա կողմնակիցներն ունեն մի յուրօրինակ առանձնահատկություն. «Քաղաքականության մեջ նրանք ընտրվող չեն, միշտ Քոչարյանի իշխանության գալուն կամ մնալուն նախորդել են բռնություններն ու սպանությունները, ֆորսմաժորային ծանր հանգամանքները: Քոչարյանը և իր շրջապատը ուզում են ստեղծել այնպիսի հանգամանքներ, որոնք կստեղծեն ֆորսմաժորային իրավիճակ, և հույս ունեն, որ այդ իրավիճակում կարող են գալ իշխանության»:

Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ իշխանության սխալը տեղի ունեցավ նրանում, որ իշխանությունը երբ եկավ, անմիջապես դատական համակարգը չմաքրեց. « Դատական համակարգի վրա գցեց և՛ ազատություն, և՛ Քոչարյանի գործը, և շատ վստահ էր, որ դատական համակարգը պետք է գնա ժողովրդի կամքով: Եվ առաջին սաբոտաժն արեց հենց իշխանությունն ինքն իր դեմ և ժողովրդի շահերի դեմ, երբ ցույց տվեց ապիկարությունը Քոչարյանի գործը վարելու հարցում»:

«Այն, որ Քոչարյանը ԱԱԾ մեկուսարանից հարցազրույցներ է տալիս և հանդես է գալիս այդպիսի պլաններով, սա ուղղակի ֆարս է, ամոթ է իշխանության համար»,- ընդգծեց Հայկ Մարտիրոսյանը:

Գառնիկ Գևորգյանը հավելեց, որ իշխանությունն անընդհատ հաղթաթղթեր է տալիս դիմացի կողմին, իսկ դիմացի կողմը, տիրապետելով քարոզչական մանիպուլյատիվ շատ հզոր ռեսուրսների, օգտագործում է դրանք իշխանության դեմ. «Ըստ էության՝ քոչարյանիզմը սնուցվում է իշխանության փնթիությամբ, ապաշնորհությամբ և ոչ կոմպետենտությամբ: Քոչարյանը մեկուսարանը դարձրել է քաղաքականություն թելադրող հարթակ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում