Միացյալ Նահանգները պաշտոնական առաջարկությամբ դիմել է Գերմանիային՝ միանալու ռազմական առաքելությանը ՝ Իրանի ագրեսիային դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Բեռլինում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին:
«Մենք պաշտոնապես խնդրել ենք Գերմանիային միանալ Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, որպեսզի օգնեն ապահովելու Հորմուզի նեղուցում անվտանգությունը և պայքարելու իրանական ագրեսիայի դեմ»,- ասված է դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ: Նրանք չեն նշել առաջարկի կոնկրետ մանրամասները:
Միացյալ Նահանգների և Իրանի միջև հարաբերությունները սրվել են մեկ տարի առաջ: 2018 թվականի մայիսի սկզբին Թրամփը հայտարարեց 2015 թվականի միջուկային գործարքից Վաշինգտոնի միակողմանի դուրս գալու և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերսկսման մասին: Միացյալ Նահանգների սահմանափակող միջոցների նոր փաթեթն ուժի մեջ է մտել նոյեմբերից: