Thursday, 28 03 2024
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության

«Այդ մասին առաջին անգամ եմ լսում». Ո՞ր դեպքում Նորատ Տեր-Գրիգորյանցը կմասնակցի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը (Ռուսաստան, Մոսկվա):

– Պարոն գեներալ, ապրիլյան պատերազմի իրադարձությունները քննող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը որոշում է կայացրել սեպտեմբերից փորձագետի կամ խորհրդատուի կարգավիճակով հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկել ոլորտի նախկին ու ներկա մասնագետների, ինչպես նաև նախկին բարձրաստիճան զինվորականների. նշվում է նաև Ձեր անունը…

Ինձ ոչ ոք չի զանգահարել, միգուցե ուզում են հրավիրել, բայց ես նման բան առաջին անգամ ձեզանից եմ լսում։ Ինձ Հայաստան հրավիրել են մի քանի անգամ։ Առաջինը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մի քանի ամիս առաջ, նա խնդրել է, որ որպես անվտանգության մասնագետ որոշ բաներ հաղորդեմ՝ 3  ժամից ավելի խոսել ենք,  հետո ինձ հրավիրել է  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Հայաստանում հանդիպել եմ նաև ՀՀ վարչապետի տիկնոջ հետ, ապա նաև Վեհափառի հետ ենք զրուցել, հրավիրել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, գնացել ենք իմ հիմնադրած 102-րդ ռազմաբազան։ Ուրիշ ոչ ոք չի հրավիրել։

– Ձեզ հրավիրելու պատրաստակամության մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

– Ես նրան շատ լավ ճանաչում եմ, պարկեշտ մարդ է, որքան գիտեմ՝ նա պաշտպանության հանձնաժողովի նախագահն է խորհրդարանում և փաստորեն նաև ձեր նշած հանձնաժողովն է ղեկավարում, չգիտեի։ Չգիտեմ՝ միգուցե ցանկանում է հրավիրել։ Իսկ դա ի՞նչ հանձնաժողով է, ինչո՞վ է զբաղվելու։

– Քննելու են ապրիլյան պատերազմի  հանգամանքները, պատճառները, արդյոք եղե՞լ են թերացումներ հայկական կողմից։

– Եթե հրավիրեն, ես այդ ժամանակ պատասխան կտամ, բայց ինձ ոչ ոք չի զանգել։ Եթե ինձ հարգում են, ու իմ գիտելիքները օգտակար են՝ կքննարկենք։ Բայց ես երբեք չեմ մասնակցի ինչ-որ մեկին պատժելու հարցում, այո՛, բացթողումները մատնանշենք, թույլ չտանք, որ կրկնվեն՝ այդ նպատակով կգամ։

– Հայաստանում տարբեր են քննարկումները այս հանձնաժողովի  անհրաժեշտության հետ կապված։ Դուք ի՞նչ կարծիք ունեք, պե՞տք է հանգամանքներն ուսումնասիրվեն։

– Գիտեք, հիմա Հայաստանում մի շարք իրադարձությունների հետաքննություն է ընթանում։ Մեկը Քոչարյանին է հետաքննում, մեկը՝ գողերին, մեկը՝ ուրիշ բաներ։ Բայց ինձ այս մթնոլորտը՝ որպես մարդ, որպես զինվորական, որպես հայրենիքի նվիրյալ, դուր չի գալիս։

Հեղափոխություն է եղել, փոփոխություններ արեք, տնտեսությունը հզորացրեք, փորձեք այնպես տանել  բանակցությունները, որ պատերազմ չլինի։

Իհարկե, թուրքերը հանցագործություններ են արել, եղել է պատերազմ, ինձ Տեր-Պետրոսյանը հրավիրել է Զինված ուժեր ստեղծել, ես եկել և ստեղծել եմ։ Հաճախ ասում են՝ հիմնադիրներից մեկն եմ եղել, բայց նման բան չկա, հենց ես էլ հիմնադրել եմ։ Բազան էլ եմ ես հիմնադրել՝ Տեր-Պետրոսյանի հուշումով և  Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ համագործակցությամբ։

Այս բանակը պաշտպանում է ողջ հայությանը թուրքական պետությունների ագրեսիայից։ Պատերազմը շատ բարդ բան է, և հաճախ են սխալներ թույլ տալիս, բայց չի նշանակում, որ բոլոր սխալներ թույլ տվողներին պետք է գնդակահարել։ Նրանք հետո իրենց սխալները շտկում են։ Մենք էլ սկզբից հաղթել ենք, ազատագրել մեր հայկական հողը։ Իսկ 2016-ին թուրքը նորից հարձակվել է, այո՛, եղել են որոշակի սխալներ, որոնք թույլ են տվել հակառակորդին որոշակի հաջողություններ գրանցել, կարող էինք այդքան կորուստ չտալ։ Ես պատրաստ եմ գալ ու խոսել այդ սխալների ու բացթողումների մասին, բայց մասնակցեմ, որ ինչ-որ մեկին նստացնեն՝ ո՛չ։ Ես այդպիսի հիմարություն չեմ անի, որովհետև պատերազմում շատ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներ կան, մենք պետք է բացթողումները շտկենք ու թույլ չտանք կրկնությունը։ Իսկ, օրինակ, ասել, որ ինչ-որ Պետրոսյան մեղավոր է, եկեք նրան բանտ ուղարկենք՝ ես դրան համաձայն չեմ, դրա մասնակիցը չեմ լինի։ Նրան կարելի է  հեռացնել, պաշտոնաթող անել, բայց ոչ թե դատել։ Եթե դավաճան  է եղել՝ այո, կարող ենք դատել, բայց մյուս դեպքերում՝ ո՛չ։ Նորից եմ կրկնում՝ ինձ առայժմ ոչ ոք չի հրավիրել, միգուցե պատրաստվում են, ինձ ներառել են այդ ցուցակում, բայց ես այդպիսի տեղեկություն չունեմ, դուք ինձ այդ մասին հայտնեցիք, ինչի համար շնորհակալ եմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում