Tuesday, 23 04 2024
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև

Իշխանության «բանտիկով նվերը» Քոչարյանին. ո՞վ է պատասխան տալու երկրորդ նախագահի ազատության համար

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրգործի շրջանակներում նախաքննական մարմնի և դատախազության կողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ տարատեսակ մեկնաբանությունների առնչությամբ պարզաբանումներ է ներկայացրել:

Դատախազությունը պարզաբանել է այն դրվագները, որոնց համար մեղադրանք է առաջադրվել Գրիգորյանին։ «…Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ դատավորը 2018թ. սեպտեմբերի 11-ին իրեն մակագրված բողոքի վերաբերյալ դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով 2018թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 09.30-ին, չգտնվելով դատարանի շենքում, դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի թղթային արձանագրություն՝ իբրև նշված օրը ժամը 09.30-09.36-ը դատական նիստ անցկացնելու մասին՝ դրանում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ առ այն, թե իբր դատական նիստին չեն ներկայացել պատշաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչները, որի հիմքով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր: Ընդ որում, պարզվել է, որ նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ դատավորի կողմից, դարձյալ նիստերի քարտուղարի օժանդակությամբ, կազմվել է այլ դատական գործով դատական նիստի դարձյալ թղթային կեղծ արձանագրություն: Ուշագրավ է այն փաստը, որ հիշյալ երկու արձանագրությունները կազմվել են պարզ թղթային եղանակով, այն դեպքում, երբ օրենքի ուժով դատական նիստի արձանագրությունը նման եղանակով կարող է կազմվել բացառապես դատարանում նիստերի ձայնագրման համակարգ չլինելու դեպքում: Ընդ որում՝ որևէ տվյալ ձեռք չի բերվել նշված նիստերի դահլիճներում առկա ձայնագրման էլեկտրոնային համակարգերի խափանման վերաբերյալ»:

Դատաիրավական ոլորտին մոտ կանգնած յուրաքանչյուր ոք հրաշալի հասկանում է, որ նման մեղադրանքներ կարելի է հասցեագրել Հայաստանի գրեթե յուրաքանչուր դատավորի։ Անկեղծ ասած՝ տպավորություն է, որ դատախազության նկարագրած դրվագները ավելի շատ ոչ թե քրեական գործ հարուցելու, այլ կարգապահական վարույթ սկսելու հիմք կարող են հանդիսանալ։

Եթե սրան հավելենք այն փաստը, որ այս դրվագներով քրեական գործերի հարուցումը սկզբնապես մերժվել է, ապա դրանց մասին իրավապահ մարմինները «հիշել» են այն բանից հետո, երբ Գրիգորյանը փոխել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, պատկերն ավելի ամբողջական, սակայն մտահոգիչ է դառնում։

Միանգամից ուզում ենք կատարել երկու կարևոր նկատառում՝ թյուրընկալումներից խուսափելու նպատակով։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու հարցում առկա է հանրային լայն կոնսոլիդացիա, սակայն այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես լեգալ ընթացակարգով՝ նրա նախագահության շրջանում տեղի ունեցած հանցագործությունները բացահայտելու նպատակով, ոչ թե առիթ տալով, որ Եվրոպական դատարանում հերթական անգամ տուժի Հայաստանի հեղինակությունը։

Կասկածից վեր է նաև, որ Դավիթ Գրիգորյանը Հայաստանի կոռումպացված դատական համակարգի կարկառուն, նշանային ներկայացուցիչներից մեկն է, սակայն նրա նկատմամբ ընտրողական վերաբերմունքը, որը կտրված է դատական ռեֆորմի համատեքստից, իրավական հարթությունից դուրս է դնում դատավորի նկատմամբ հարուցված քրեական գործը, սակայն առաջին հերթին՝ Մարտի 1-ի դատավարությունը։ Ուշագրավ է նկատել, որ ժամեր առաջ ԲԴԽ-ն հայտարարությամբ արձանագրել է, որ Գրիգորյանի դեմ «հիշյալ քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ»:

Դավիթ Գրիգորյանի հետ կապված այս պատմությունը նոր իշխանության թերացման, վատ աշխատանքի հերթական վկայությունն է։ Ստանձնելով իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի թիմի առաջին իսկ քայլերից մեկը պետք է լիներ դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումը։

Սակայն իշխանությունն այդ ուղղությամբ ավելի քան մեկ տարի որևէ առարկայական քայլ չնախաձեռնեց՝ դատական համակարգի բարեփոխման, վեթինգի ու անցումային արդարադատության մասին հիշելով միայն այն ժամանակ, երբ նույն այդ համակարգը կարողացավ մինչև վերջ սպասարկել նախկին իշխանության շահերը։ Եվ այսօր համակարգային, ինստիտուցիոնալ լուծումների փոխարեն՝ իշխանությունը տուրք է տալիս ընտրողական վերաբերմունքի, ինչի հետևանքով ոչ միայն խորանում է դատական համակարգի ճգնաժամը, այլև լուրջ հաղթաթղթեր են հայտնվում Ռոբերտ Քոչարյանի ձեռքերում։

Այսպիսի գործողությունները «բանտիկով նվեր» են Քոչարյանին՝ արձանագրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ու նա միանգամայն ճիշտ է։ Մնում է պարզել, թե ինչո՞ւ համար են իշխանությունները գնում նման պրիմիտիվ ճանապարհով՝ քաջ գիտակցելով, որ դատաիրավական գործընթացի ընդունված չափանիշների անտեսումը մեծացնում է ՄԻԵԴ-ում հաղթելու Ռոբերտ Քոչարյանի շանսերը։

Անհավանական է թվում այն վարկածը, որ իշխանություններն այս կամ այն պատճառով ցանկանում են նպաստել նրան, որ Քոչարյանը հայտնվի ազատության մեջ կամ արդարացվի։ Այս վարկածը նույնիսկ չենք ուզում քննարկել, որովհետև հազիվ թե որևէ իշխանություն գնա քաղաքական ինքնասպանության. հեռու ենք այն մտքից, թե Նիկոլ Փաշինյանի թիմը տառապում է քաղաքական անմեղսունակությամբ։

Տեսականորեն չենք բացառում, որ քաղաքական իշխանության դեմ դավադրություն կամ սաբոտաժ են կազմակերպում իրավապահ մարմինները, որոնցից շատերը՝ դատական իշխանության օրինակով, հազար թելով կարող են կապված լինել քրեաօլիգարխիայի հետ։ Եթե այս վարկածը ճիշտ է, ապա Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, ու միանգամայն տրամաբանական է, որ նույնիսկ բանտում հայտնված Ռոբերտ Քոչարյանը հոխորտում է արտահերթ ընտրությունների թեմայով։

Սակայն ավելի հավանական է այն վարկածը, որ գործող իշխանությունները զուրկ են տարրական պրոֆեսիոնալիզմից, ինչի հետևանքով ձախողումները հաջորդում են միմյանց։

Եթե այս ընթացքը չկասեցվի, ապա շատ հավանական է, որ ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը, ում նկատմամբ ձևավորված է հանրային մերժման լայն կոնսենսուս, Հայաստանի ու նրա հասարակության հաշվին հաջողություններ արձանագրի Ստրասբուրգի դատարանում։ Դրա պատասխանատուն լինելու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում