Ֆրանսիայում ներկայացրել են Նոտր Դամի վերակառուցման ընթացքում միլիոնավոր հավատացյալների և զբոսաշրջիկների համար ժամանակավոր տաճարի նախագիծ: Դրա հեղինակներ են հանդես եկել Փարիզում գտնվող Gensler բյուրոյի ճարտարապետները:
Նախագիծը, որը ստացել է «Նոտր Դամի տաղավար» անվանումը, դարձել է Փարիզի Աստվածամոր տաճարի վանահայր Պատրիկ Շովեի կոչի արձագանքը, «ժամանակավոր տուն կառուցելու» Նոտր Դամի «ծխականների» համար, որը սաստիկ տուժել է այս տարվա ապրիլին տեղի ունեցած հրդեհից: Ինչպես նշել է France-Presse գործակալությունը, այն դեպքում, եթե նախագիծը հավանության արժանանա Փարիզի իշխանությունների կողմից, կպահանջվի շուրջ վեց ամիս ժամանակավոր տաճարի ստեղծման համար, որի մակերեսը կկազմի 1.7 հազար քառակուսի մետր: Նախագծի հեղինակներն առաջարկում են տաղավարը կառուցել Նոտր Դամ տաճարի առջևի հրապարակում: Նախագծի համաձայն՝ շենքը կարող է օգտագործվել ոչ միան կրոնական արարողությունների, այլև ցուցահանդեսների և համերգների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: