Thursday, 28 03 2024
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

«Ռուսաստանը չլինի՝ երկրագունդը չի լինի» մոտեցումն այլևս չի աշխատում. փոքր երկրները պետք է զգոն լինեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Ռուսաստան, Մոսկվա):

-Պարոն Խաչատրյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Մոսկվայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցույամբ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ընդդիմադիր գործիչներին Մոսկվայի ընտրական հանձնաժողովը չգրանցեց սեպտեմբերի 8-ին տեղի ունենալիք քաղաքային դումայի ընտրություններին, իսկ ի՞նչ շարունակություն կարող է լինել։

Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները նախերգանքն էին այս ամենի։ Բնավ կարևոր չէ՝ Վրաստանի խորհրդարանում սա եղավ, լրագրողի կողմից սադրանք կազմակերպվեց թե հիմա քաղաքային դումայի հետ կապված իրավիճակն է։

Ցանկացած երկրում սադրանքները պատրաստ են լինելու, եթե այսպես երկար շարունակվի։ Մի մարդը երբեք չի կարող պահել երկիրը, կործանումը մի օր լինում է։ Ես չեմ ուզում ասել, որ հենց սրանով սկսվեց կործանումը, կամ վաղը Պուտինի իշխանությունը կփլուզվի, բայց ամեն ինչ մանր քայլերով տանում է դրան։

Երկրի համար ամենակարևոր բանը ինստիտուտների աշխատանքն է՝ արտաքին և ներքին, մի անձով երբեք չինչ չի կարող որոշվել։ Հեռուստատեսությամբ ու թերթերով ամենօրյա ռեժիմով ցույց տուր, որ դու հզոր ես, բայց մի օր տրաքելու է։ Ամեն ինչը գումարով հաշվելը, մարդկանց ստիպողաբար քեզ ենթարկեցնելը մի օր տանելու է  կործանման։ Քաղաքական դեմքի տաղանդն այն է, որ կարողանում  է ճիշտ ժամանակին կողմնորոշվել, բայց դա անընդհատ լինել չի կարող։ Երբևէ լսել էի՞ք, որ քաղաքային դումայի ընտրությունների հետ կապված այսպիսի աղմուկ լիներ, եղավ, վաղն էլ մեկ ուրիշ բան կարող է լինել։Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ եթե նույնիսկ նրանց գրանցեին, շատ բան չէր փոխվելու։

-Կարծում եք կոնկրետ այս շարժումը զարգացումներ կունենա՞, թե՞ իրավիճակը կհանդարտվի։

Ցանկացած ցնցում, քայլ, միևնույն է, իր արդյունքը տալիս է, հետք է թողնում։ Թե հետագայում ինչպես կզարգանա՝ կապված է պետության մյուս ինստիտուտներից։

Այսօր կարող ես ձերբակալել, բայց դրանք ի՞նչ արդյունք կտան. միայն բողոքներն են ավելանալու։ Անընդհատ սա կրկնվելու է, ցանկացած շարժում հանդիպելու է դիմադրության, բայց մասշտաբները մեծանալու են, դժգոհությունը՝ ևս։ Եթե երկրի ղեկավարի համար գոհ լինելու քաղաքականությունն այդպիսին է, ուրեմն այլ բան չսպասեք։ Չեմ ասում՝ ընդդիմությունն ավելի լավն է, կարող է ավելի ահռելի սխալներ թույլ տան, բայց կառավարման այդ ձևն ու մոտեցումները երկիրը կործանման են տանելու, ինչպես եղավ Հայաստանում։

-Բայց կարծում եք՝ Նավալնիի ու Փաշինյանի միջև նմանություններ կա՞ն։

-Ոչ, միանգամայն տարբեր են։ Մտածելակերպով, քաղաքական մոտեցումներով միանգամայն տարբեր գործիչներ են։ Եվ հետո՝ արդեն մի քանի տարի է՝ ֆինանսավորվում է տարբեր տեղերից, որքան էլ ձերբակալվում է։ Ռուսաստանն ուներ այն լծակները, որ այդ ամենը կանգնեցներ, բայց հետաքրքիր է, թե ինչու չի անում։ Ամեն դեպքում, կոնկրետ հարցի հետ կապված՝ միանշանակ ասեմ. տարբեր իրավիճակներ են։

-Մենք սովոր ենք տեսնել հզոր, մեկ մարդու իշխանության Ռուսաստան։ Հնարավոր փոփոխություններին արդյոք Հայաստանը պատրա՞ստ է, ինչպե՞ս պետք է դիրքավորվի։

-Միակ ուղղությունը կապված է ոչ թե կոնկրետ իշխանությունը պահել-չպահելու հետ, այլ ճիշտ դիրքավորման։ Եթե մտածում ենք մեր երկրի մասին, ապա պետք է հնարավորինս սթափ լինել։ Հայաստանը ցույց է տվել, որ եթե մեկի հետ մտերմանում է, մնում է հավատարիմ։ Եթե Հայաստանը հզորանա, Հայաստանին այլ մոտեցում ցույց կտան։ Եթե հզոր պետություն լինենք, մեզ համար, մեծ հաշվով, միևնույն է, թե ինչ տեղի կունենա Ռուսաստանում։ Պետք չէ պաշտոնական արձագանք տալ, ասել՝ ճիշտ կամ սխալ են անում, թշնամական մթնոլորտ պետք չէ ստեղծել։ Հայաստանը հսկայական խնդիրներ ունի՝ ինչպես վարվի Իրանի, Վրաստանի հետ։ Ռոբերտի ու Սերժի ժամանակ Հայաստանը համարում էին մի մասնաճյուղ, գաղութ։ Ամեն քայլ պետք է զգուշավոր լինի հիմա, ու պետք է փոխել այդ ընկալումները։

-Բայց նկատելի է, որ ՀՀ նոր իշխանություններն էլ իրենց կողմնորոշումը չեն փոխել։

-Չեն կարող փոխել։ Կրեմլը տասնյակ գմբեթներ ունի, որոնց հետ պետք է աշխատել։ Նպատակը մեկն է՝ առաջին դեմքը գոհ լինի, բայց անում են տարբեր բաներ, որոնք տարբեր արդյունքներ են տալիս։

Հիմա նայեք Հայաստանը: Ամեն ինչ արվում է, որ Նիկոլ Փաշինյանը գոհ լինի իրենց աշխատանքից։ Բայց այդ մոտեցումը տանելու է կործանման: Ոչ ոք չի ուզում մասնագետների հետ քննարկել, թե ինչն է երկրի համար ավելի շահավետ։

Հեռուստատեսությամբ իրենց պրոպոգանդան  որ լսում ես, իրենք ամեն ինչ ճիշտ են անում, իրենք ամենալավն են։ Երբ շատ ես լսում, հասկանում ես, որ իրենք ոչ միայն մարդկություն ու պատմություն ես ստեղծել, այլև՝ եթե Ռուսաստանը չլինի՝ երկրագունդը չի լինի։

-Հիմա այդ պրոպագանդան ունի՞ ազդեցություն։

-Ոչ: Նույնիսկ այդ քարոզչությունը չի կարողանում անհրաժեշտ արդյունքներն ապահովել, վկայությունն էլ նախօրեին տեղի ունեցած իրադարձություններն էին։ Ռուսաստանում հետևյալ մոտեցումն է՝ մեկն աստված  է, ու ամբողջ համակարգը աշխատում է այդ մեկ մարդու համար։ Ձևերն ու մեթոդները տարբեր են՝ ամեն մեկը մի ձևով է տեսնում՝ ինչպես անել, որ վերևներում գոհ լինեն, գաղափարներն ու մոտեցումները տարբեր են։ Թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ՝ իրենց դա չի հետաքրքրում, արջի ծառայություն են մատուցում։ Վտանգավոր պայթյուն կարող է լինել, ամբողջ համակարգը աշխատում է մի ուղղությամբ՝ վերևի մարդուն գոհացնելու։ Նրանք չեն վերլուծում, օրինակ, թե ամերիկյան պատժամիջոցներն ինչ ազդեցություն կունենան. այդ մասին նրանք չեն մտածում, նրաննք մտածում են՝ վերևի կատեգորիան գոհ է թե ոչ։ Դա շատ վտանգավոր բան է։ Ռուսաստանի քաոսը շատ վտանգավոր կարող է լինել ու անհասկանալի զարգացումներ կարող են լինել։ Հիշում եք Պուտինի բառերը՝ «Ի՞նչ է  աշխարհն առանց Ռուսաստանի». դա պետք է հիշել։ Փոքր երկրները հարվածի տակ են լինելու, պետք է զգոն լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում