ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան, որը վնասվածք է ստացել Մոսկվայի «Ռուսկայա պեսնյա» թատրոնի բեմում, մնում է Ն.Վ. Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են՝ ծանր: Այդ մասին հուլիսի 30-ին ՏԱՍՍ-ին հայտնել են հիվանդանոցի տեղեկատու ծառայությունում:
«Առայժմ դուրս գրված չէ, գտնվում է սուր էնդոտոկսիկոզների բաժանմունքում: Նրա վիճակը ծանր է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Դերասանուհին զբաղված էր «Պառաված օրիորդը» ներկայացման մեջ Ալեքսանդր Միխայլովի հետ: Վերջինս հայտնել է, որ հուլիսի 18-ին Իննա Չուրիկովան հոսպիտալացվել է ընկնելուց հետո: