2018 թվականին զինված տարբեր հակամարտությունների հետեւանքով զոհված ու տուժած երեխաների թիվը հասել Է աննախադեպ մեծությունների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում: Երեխաների ու զինված հակամարտությունների վերաբերյալ զեկույցի համաձայն, «երեխաների սպանությունների եւ նրանց վնասվածքներ հասցնելու հաստատված դեպքերն ամբողջ աշխարհում ռեկորդային մակարդակի են հասել» դիտարկման համապատասխան մեխանիզմի ստեղծման պահից ի վեր:
«Աֆղանստանում զոհված եւ տուժած երեխաների թիվն ամենաբարձրն Է՝ 3062»,-նշվում Է փաստաթղթում: Զեկույցի հեղինակների տվյալներով՝ Սիրիայում հակամարտության ընթացքում զոհվել ու վիրավորվել Է 1854 երեխա, Եմենում՝ 1689: Սոմալին մնում Է այն երկիրը, որտեղ ամենաբարձրն Է զինված հակամարտության մեջ երեխաների ներքաշման մակարդակը: Այնտեղ 2018 թվականին զինվորագրել են 2300 երեխայի, Նիգերիայում՝ 1947 դեռահասի: Ինչպես նշվում Է փաստաթղթում, 2018 թվականին հաստատվել Է երեխաների նկատմամբ սեռական բռնության 933 դեպք, որոնցից 331-ը՝ Սոմալիում, 277-ը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: 2018 թվականին առեւանգվել Է շուրջ 2490 երեխա, նրանցից 1609-ը՝ Սոմալիում, 367-ը՝ Կոնգոյի ԴՀ-ում, 180-ը՝ Նիգերիայում, 109-ը՝ Հարավային Սուդանում, 69-ը՝ Սիրիայում, 62-ը՝ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, 22-ը՝ Սուդանում եւ 13-ը Ֆիլիպիններում։