Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Մոսկվան չի հանձնում «Քեթրինի» Միհրանին. Փաշինյանը քաղում է իր քաղաքականության պտուղները

Երեկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել է, թե որքան էլ իշխանական քարոզիչները փորձեն խուսափել այս փաստն ընդունելուց, ակնհայտ է, որ Քոչարյանի գործոնը և այդ ողջ պրոցեսը նաև հայ-ռուսական հարաբերություններում առաջացրել են իրական կնճիռ:

Աշոտյանի կարծիքն իհարկե սուբյեկտիվ է, սակայն չենք կարող հերքել դրանում առկա օբյեկտիվության որոշակի հիմքը։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս պարագայում վիճահարույց է ոչ թե նախկին պատգամավորի հայտարարության բովանդակությունը, այլ դրա մատուցման համատեքստը։ Քոչարյանի գործոնն իսկապես խցանել է հայ-ռուսական հարաբերությունները, սակայն դա ոչ թե երկրորդ նախագահի բացառիկ գործոնի կամ նրա տաղանդի, այլ Հայաստանի գործող իշխանության անտաղանդության, անարդյունավետ քաղաքականության հետևանքն է։

Հեղափոխությունը սկզբունքորեն նախադրյալներ էր ստեղծել ռուսական վասալության չեղարկման ու հայ-ռուսական հարաբերությունները բնականոն հուն տեղափոխելու համար, սակայն Նիկոլ Փաշինյանի թիմը գնաց միանգամայն այլ ճանապարհով։ Երբ քաղաքական կոմֆորտը կառուցվում է նախկին համակարգի հետ հակադրության ռեժիմում, ապա գոնե անուղղակիորեն նախկինների քաղաքական ռեաբիլիտացիան ապահովված է։ Նման կոնֆիգուրացիան խիստ բարենպաստ էր Մոսկվայի համար, որը Քոչարյանի գործոնի խաղարկմամբ կարողացավ հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը որակապես չտարբերվի նախորդ քսանամյակում վարված քաղաքականությունից, ավելին՝ Քոչարյան-Սարգսյան զույգի ռուսամետությունը հիմա տրասնֆորմացվել է Փաշինյանի պուտինամետության։

Այլ խոսքով՝ Մոսկվային հաջողվեց Հայաստանում ստեղծել մի համակարգ, որի միջոցով Նիկոլ Փաշինյանը Պուտինին անընդհատ պետք է ապացուցի, որ նախկիններից ավելի նվիրված է ռուսական շահերին։ Ահա թե որն է Քոչարյանի «ֆենոմենը» հայ-ռուսական հարաբերություններում. դրա համար ենք պնդում, որ դա ոչ թե երկրորդ նախագահի տաղանդի, այլ ներկաների անտաղանդության հետևանք է։

Արդեն զարմանալի չէ, որ Մոսկվան տանիք է հանդիսանում ոչ միայն Մարտի 1-ի գործով առանցքային դերակատարություն ունեցող երկու ֆիգուրանտների, այլ նաև հայկական քրեաօլիգարխիայի ներկայացուցիչների համար, որոնք թվում է՝ որևէ կարևորություն չպետք է ունենային իրենց քրեական հետագծի ու, մեղմ ասած, կասկածելի համբավի հետևանքով։

ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնումը տեղի չի ունենա։ Կայքերից մեկի ունեցած հավաստի տեղեկություններով՝ այս մասին տեղյակ է պահվել նաև ՀՀ իշխանություններին, որոնք ռուսական կողմի պատասխանը չեն հրապարակում։ Կայքի տեղեկությունների համաձայն՝ Միհրան Պողոսյանի ընտանիքը ևս տեղափոխվել է ՌԴ։

Ի դեպ, այնքան էլ համաձայն չեմ, թե Հայաստանի իշխանությունների համար իրադարձությունների զարգացման այս սցենարն անակնկալ է. դեռ շաբաթներ առաջ Հայաստանի գլխավոր դատախազն ակնարկել էր այս մասին։ «Արտահանձնման գործընթացի իրականացման ընթացքում ենթակա անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով։ Միջազգային իրավական կարգավորումների համաձայն՝ գործընթացը գաղտնի է. պետությանը, որին դիմում են, պարտավոր է չհրապարակել: Մենք էլ ենք ունենում բազում գործեր, երբ հետախուզվողին հայտնաբերում ենք, էքստրադիցիոն գործընթացում դիմում են ապաստանի համար: Մենք պարտավոր ենք պահպանել միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված ընթացակարգերը, որը ենթադրում է դրա համար պատկան մարմինների քննարկում, որոշման կայացում»,- ասել էր Արթուր Դավթյանը՝ չբացառելով, որ ռուսական կողմը ապաստան կտա Միհրան Պողոսյանին, և արտահանձնումը կչեղարկվի:

Միհրան Պողոսյանի համար «արտասվում» է քրեական օրենսգիրքը՝ ինչպես կասեր դասականը, ու հաստատ նրա «բացառիկ» գործոնը չէ, որ ստիպում է Մոսկվային հարաբերություններ փչացնել Երևանի հետ։ Պուտինի շրջապատում հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել հաղթահարել Մոսկվայից եկող վախերը ու թերևս որոշել են նրանից պոկել հավատարմության հերթական դրսևորումը։ Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու նման մի բան չկարողանար գտնել կամ չհայտարարեր, թե ինքը ԱՄՆ-ին ամենաթունդ «կպած» Հայաստանի ղեկավարն է, ապա ռուսական շահերի «արևով երդվող» հայկական հինգերորդ շարասյունը վայնասուն կբարձրացներ, թե Պուտինը չի վստահում Փաշինյանին։

Արդյունքը դարձյալ նույնն է, որովհետև նախկինների հետ հակադրության մեջ իր քաղաքական կոմֆորտը գտած Փաշինյանը նրանց հակադրվելու համար կապացուցի, որ Հայաստանի համար Մոսկվայից այն կողմ աշխարհ գոյություն չունի։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում