Ադրբեջանի Ագ նախարարության խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեղավորը հայկական կողմն է։ Գերատեսչության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի խոսքով՝ այդպիսի միջադեպերի հավանականությունը բարձր է, քանի դեռ «ադրբեջանական հողերն ազատագրված չեն»։
Նա նշել է, որ այդպիսի միջադեպերին կարող է վերջ դրվել միայն, երբ «Ադրբեջանի տարածքներից» հայկական զինված ուժերը դուրս բերվեն։
Հիշեցնենք․ հուլիսի 27-ին և 28-ին ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի դիպուկահարների գործողությունների հետևանքով սպանվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Արմանը Բուլղադրյանը։ Կա նաև երկու վիրավոր։