Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսեին Խանզադին հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Իրանը միասնական ռազմական զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Խանզադին հայտարարել է, որ զորավարժությունների անցկացման մասին պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել:
Իրանցի հրամանատարի խոսքերով, զորվարժությունները կանցկացվեն Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում:
Խանզադին նաեւ հույս է հայտնել, որ զորավարժությունները կսկսվեն «մոտ ժամանակներում» եւ «մինչեւ տարեվերջ»: Ըստ նրա, մոտ ժամանակներում տեղի կունենա զորավարժությունների ծրագրերի հետ կապված հանդիպում: