Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Մենք կարիք չունենք աղաչելու, պաղատելու նախագահ Թրամփին, որ օգտագործի «ցեղասպանություն» բառը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

-Պարոն Սասունյան, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուներից Բերնի Սանդերսը հայտարարել է, որ եթե դառնա նախագահ, կճանաչի Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ին կօգտագործի Ցեղասպանություն եզրը։ Ինչպե՞ս եք գնահատում նրա հայտարարությունը։ Սա հերթական թեկնածուի հերթական խոստո՞ւմն է։

-Ես սրա մասին 25-ից ավելի երկրներում դասախոսություններ եմ կարդացել և միշտ ասել եմ, որ, փաստացի, Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է ԱՄՆ կառավարության կողմից ամենաբարձր մակարդակով և բազմաթիվ անգամներ։ Այնպես չէ, որ մի նոր թեկնածու խոստում է տալիս, որ ճանաչելու է Ցեղասպանությունը։ Այն արդեն ճանաչվել է։ Մենք ոչ մի թեկնածուի կարիքը չունենք, որ խոստում տա, և խոստմանը հավատալով՝ նրան կողմնակից լինենք։ Սակայն քանի որ Ցեղասպանությունը ճշմարտություն է, մենք ողջունում ենք որևէ անհատի կամ քաղաքական գործչի, որ ասում է ճշմարտությունը։ Սա շատ բնական է, ինչը մենք ողջունում ենք, բայց իրար չենք անցնում, որ, ահա, տես, թեկնածուն խոստացավ ճանաչել Ցեղասպանությունը։ Մենք չենք ուզում ինքներս մեզ խաբել։

-Տեսակետ կա, որ Թրամփի վարչակարգը իրողությունների ճանաչման տրամաբանությունն ընտրեց, մասնավորապես, Իսրայելի հարցում, որն առանցքային նախադեպային նշանակություն կարող է ունենալ նաև հայկական հարցի համար, և որ սա շատ ավելի կարևոր է, քան, օրինակ, Ցեղասպանության ճանաչումը նրա կողմից։

-Նախ ասեմ, որ Թրամփը, որոշելով Երուսաղեմ փոխադրել ԱՄՆ դեսպանատունը, կամ Գոլանի բարձունքները ճանաչելով որպես Իսրայելի հող, այդ տեսակի որոշումներ ես չեմ նկատում որպես նախադեպ հայանպաստ որոշումների համար։ Իսրայելի պարագան չի կարելի համեմատել մեզ հետ։ Իսրայելի հետ կապը շատ ջերմ է ու անձնական բաղադրիչ էլ ունի։ Թրամփի աղջիկն ամուսնացել է օրթոդոքս հրեայի հետ, կրոնափոխ է եղել։ Թրամփը ինչ-ինչ անձնական կամ քաղաքական պատճառներով 100 տոկոսով անում այն ամենը, ինչ ասում է Իսրայելը։ Այդ առումով որևէ նմանություն չկա հայկական պահանջների հետ։ Թրամփը նույնիսկ ծանոթ չէ, թե հայերն ինչ են ուզում, ինչն է հարցը։ Ինքը այս երեք տարվա մեջ ոչ մի խոսք չի ասել հայկական հարցերի մասին։ Ոչ մի քաղաքական դիրքորոշում չի ունեցել, լրիվ անծանոթ է մեր խնդիրներին։ Հետևաբար, չենք կարող ասել, որ Իսրայելի հետ կապված իր դիրքորոշումները կարող են նախադեպ լինել մեզ համար։ Երկրորդ, մենք կարիք չունենք աղաչելու, պաղատելու նախագահ Թրամփին, որ օգտագործի «ցեղասպանություն» բառը։

Ցեղասպանությունը պատմական ճշմարտություն է, և նա պետք է դա ասի շատ բնական ձևով, ոչ թե մեր խնդրանքով։ Դա նույնն է, որ ասի՝ երկրագունդը կլոր է։ Դա ոչ մեկի չի զարմացնի, քանի որ բոլորն էլ գիտեն, որ երկրագունդը կլոր է։ Նույնկերպ Ցեղասպանության հարցն է, այն պատմական ճշմարտություն է, և յուրաքանչյուր ճշմարտախոս, ազնիվ մարդ, ով էլ լինի, ինչ երկրի քաղաքացի էլ լինի, ինչ մակարդակի վրա, պետք է շատ բնական պետք է ընդունեն, որ Հայոց ցեղասպանությունը պատմական ճշմարտություն է։

Հաջորդը. մենք չպետք է հակադրենք մեր պահանջը ուրիշ պահանջներին։ Չպետք է ասենք, որ Ցեղասպանության հարցը եկեք չհետապնդենք, որովհետև այլ հարցեր ունենք, օրինակ՝ Արցախի հարցը, ԱՄՆ-ի կողմից Հայաստանի տնտեսական օժանդակության հարցը։

Մենք պետք է պայքարենք բոլոր ճակատներում միաժամանակ. և՛  Արցախի անկախության համար, և՛ Հայաստանին տրվելիք օժանդակության համար, և՛ Ցեղասպանության զոհերի իրավունքների համար։ Այնպես չէ, որ միայն մեկ բան կարող ենք անել և ոչ մի ուրիշ բան չենք կարող անել միաժամանակ։ Չպետք է մեկ պահանջը հակադրենք մյուս պահանջներին։

-Որքա՞ն են Ջո Բայդենի նախագահ դառնալու շանսերը, և ի՞նչ կարող ենք ակնկալել նրա նախագահ դառնալուց՝ հաշվի առնելով նրա ջերմ հարաբերությունները մեզ հետ։

-Ոչ ոք դա չի կարող գուշակել, թե ով կշահի հաջորդ նախագահական ընտրություններում՝ Բայդենը, թե մեկ ուրիշը։ Բայց այս օրերի հարցախույզները ասում են, որ եթե ընտրությունն այսօր լիներ, նա 10 տոկոսով առաջ է Թրամփից։ Բայց դեռ երկար ժամանակ կա, կարող են լինել նոր իրադարձություններ, նոր սկանդալներ, և կարող է ամեն բան փոխվել։ Կարող է անակնկալներ լինեն, նոր դեմք հայտնվի, դա ոչ ոք չի կարող ասել։ Երկրորդ՝ Բայդենն ինքը երկար ժամանակ է, որ  ծառայել է ԱՄՆ Սենատում և նաև 8 տարի եղել է փոխնախագահ։ Իր ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում նա շատ մոտիկից ծանոթ է հայկական հարցին և հայ համայնքին։ Բայց դա չի նշանակում, որ Բայդենը անելու է այն, ինչ մենք ուզում ենք, որ անի կամ ասի։ Քաղաքականությունն այնպիսի բան է, որ քաղաքական գործիչները միշտ նայում են, թե իրենց շահը ինչ է պահանջում, և ասում ու անում են այն, ինչը, իրենց կարծիքով, այդ շահերին համընկնում է։ Ես հիշում եմ, որ երբ տասը տարի առաջ առաջին անգամ Բայդենը և Օբաման ընտրվեցին Դեմոկրատական կուսակցության թեկնածուներ, մենք էլ այնտեղ էինք, ու երբ սրահից դուրս էինք գալիս, այնպես ստացվեց, որ դեմ դիմաց էինք, ու իմ որդին՝ Արամը, հարցրեց, թե ինչպիսին է իր կարծիքը Հայոց ցեղասպանության հարցում։ Բայդենը շատ խանդավառ ձևով ասաց, որ ինքը հայկական հարցի ամենաուժեղ պաշտպաններից է։

Իհարկե, բոլորս գիտենք, թե ինչ պատահեց հաջորդ 8 տարիներին, երբ նա փոխնախագահ էր։ Նախագահ Օբաման էլ, որ բազմաթիվ անգամ խոստում էր տվել, որ չի լինի նախագահ Բուշի նման, որ Բուշն իր խոստումը չի հարգել, ցեղասպանություն չի ասել, Ամերիկան կարիք ունի մի նախագահի, որը կարող է «ցեղասպանություն» բառն օգտագործել, ես լինելու եմ այդ նախագահը։ Բայց նախագահ դառնալուց հետո այդ ամենը մոռացվեց։ Արդյունքում թե՛ Օբաման, թե՛ Բայդենը, թե՛ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որոնք երեքն էլ բազմաթիվ խոստումներ էին մեզ տվել, բոլորը մոռացվեց։ Ես խորհուրդ կտայի ամերիկահայությանը չտրվել այդ խոստումներին։ Մենք արդեն քանի տասնամյակ այդ խոստումները լսում ենք։ Իմ առաջարկը այլ բան է՝ թողնել թեկնածուն ընտրվի, և որպես նախագահ որոշումներ կայացնի, դիրքորոշումներ հայտնի, որոշակի աշխատանքներ տանի, և դրանից հետո, երբ 4 տարի հետո գա նրա վերընտրության ժամանակը, մենք կորոշենք, թե իր արածը որքանով էր հայանպաստ կամ ոչ։ Այնպես չէ, որ թեկնածուները խոստումներ կտան, մենք էլ այդ խոստումներին վստահելով՝ իրենց քվե տանք, իսկ հետո՝ նախագահ դառնալուց հետո, մոռանան խոստումները, ու մենք չկարողանանք որևէ բան անել։ Ես առաջարկում եմ՝ շրջենք այս սովորույթը, իրենք թող նախ ընտրվեն առանց մեր զորակցության, կատարեն աշխատանքներ, ունենան դիրքորոշումներ,  որից հետո մենք կորոշենք՝ ուզո՞ւմ ենք իրենց թիկունք կանգնել, թե ոչ, արժանի՞ են մեր աջակցությանը, թե՞ ոչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում