Թուրքական խորհրդարանի քրդամետ պատգամավորներից մեկը՝ Մերալ Բեշթաշը Շվեդիա կատարած այցի եւ ասորական սփյուռքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական իշխանությունների վարած քաղաքականությանը:
«Գոյություն ունի 1915 թվականի Ցեղասպանության հարցը: Պետք է հաշվի նստել այդ հարցի հետ և լուծում գտնել: Դեռ կան Դերսիմի կոտորածները և շատ այլ հարցեր…»,- ասել է Մերալ Բեշթաշը:
Քրդական ծագմամբ պատգամավորը նաեւ անդրադարձել է քուրդ բնակչության նկատմամբ ճնշումներին՝ ընդգծելով, որ Թուրքիայում հնարավոր չէ կրթություն ստանալ մայրենի լեզվով, իսկ «ընդունելի» երկրում համարվում են միայն թուրքական ծագում ունեցողները: