Thursday, 25 04 2024
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Բաքուն փորձում է օգտվե՞լ Արցախի ներքին գործընթացից

Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է վերջին օրերին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի ուղղությամբ իրավիճակը լարելու Ադրբեջանի փորձերին, որոնց հետևանքով հայկական կողմը ունի մեկ զոհ և երկու վիրավոր: Հայաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը Բաքվին հիշեցնում է 2019-ի մարտին Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպմանը հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության, ինչպես նաև հունիսի 14-ին Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպման պայմանավորվածությունների մասին: Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ իրավիճակի լարման աճի այդ գործողությունների պարագայում իրադրության համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա:

Հայաստանի ԱԳՆ արձագանքը, անշուշտ, համարժեք է, սակայն պատասխանատվության հարցը հենց այն գլխավորն է, որը պահանջում է թերևս հստակեցում կամ առարկայացում: Աներկբա է, որ Ադրբեջանի մարդասպանության և շանտաժի քաղաքականությունը կարող է կասեցնել միայն դրա համար միջազգային պատասխանատվությունը: Բաքուն խուսափում է այդ պատասխանատվության մեխանիզմից, որն օրակարգ է բերվել 2016 թվականի մայիսին Վիեննայում:

Շաբաթներ առաջ, երբ Ադրբեջանը դարձյալ լարել էր իրավիճակը, հայկական կողմը հիշեցրեց դրանց մասին, որին հաջորդեց Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումը: Եվ հիմա դարձյալ հաջորդում է լարվածության և մարդասպանության նոր ակտ, իսկ պատասխանատվության մեխանիզմ չկա: Օրակարգում այն կա, ավելին՝ ԱՄՆ Կոնգրեսում օրեր առաջ ընդունվեց դրա վերաբերյալ բանաձև, սակայն առայժմ այդ ամենը չի կապիտալիզացվում այդպես կոչված կարգավորման գործընթացում:

Ինչպես հասնել միջազգային պատասխանատվության կապիտալիզացիայի: Սա է գլխավոր հարցը, որ հայկական դիվանագիտության առաջ էր երեկ, այսօր է, և թերևս լինելու է վաղը: Ու քանի դեռ գտնված չէ այդ ճանապարհը, Ադրբեջանը շարունակելու է անպատասխանատու կերպով զբաղվել մարդասպանությամբ ու շանտաժով, գուցե որոշակի՝ այսպես ասած ցածր դոզավորմամբ, չտալով լարվածության փուլերին նախկին ընդգրկումն ու ծավալները, ինչպես մինչև թավշյա հեղափոխությունն էր կամ մինչև ապրիլյան պատերազմը, սակայն փորձելով, այսպես ասած, «կաթիլով քար ծակել»:

Պետք է անջատել Ադրբեջանի այդ մահաբեր «կաթիլայինը», և հարցն այն է, թե ինչպես: Այստեղ թերևս հարկ է ուշադրություն դարձնել մի հանգամանքի՝ Արցախի նախագահի և խորհրդարանի գալիք ընտրության հանգամանքին, որտեղ պայքարն իսկապես թեժ է սպասվում ու նաև բավականին բազմաշերտ է ներգրավված սուբյեկտների առումով, ընդհուպ ռուսական հայտնի շրջանակներ:

Անկասկած է, որ այդ հանգամանքը որոշակիորեն կաշկանդող է Երևանի դիվանագիտական-քաղաքական քայլերի համար, և չպետք է բացառել, որ Բաքուն փորձում է հնարավորինս օգտվել այդ իրավիճակից, որովհետև Արցախում իշխանության ձևավորման խնդիրը կայուն և Հայաստանի թավշյա հեղափոխության տրամաբանությանը համարժեք լուծելու պարագայում հայկական կողմերը մեծ հավանականությամբ կբարձրացնեն կոշտ դիրքորոշման աստիճանը՝ դեպի հրադադարի խախտման համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության հարցի կապիտալիզացիա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում