Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները կոնտակտային լինզաներ են ստեղծել, որոնք կարելի է կառավարել պարզապես աչքերը շարժելով։ Օրինակ՝ եթե այդ լինզաները դրած մարդը երկու անգամ թարթի աչքերը, ապա դրանք կմեծացնեն ծավալը։
Լինզան ունակ է ձևափոխվելու, ինչի շնորհիվ էլ փոխվում է ֆոկուսի հեռավորությունը։ Լինզան կարող է առարկան մեծացնել մինչև 32 տոկոս։