ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հուլիսի 28-ին հանդիպել է էմիրաթական Etihad Airways ավիաընկերության գործադիր տնօրեն Թոնի Դուգլասի (Tony Douglas) հետ:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իթիհադ ընկերության միջև ավիափոխադրումների ոլորտում համագործակցության հաստատման հնարավորություններն ու ուղիները:
Դեսպանը ներկայացրել է Հայաստանում քաղավիացիայի ոլորտում վերջին շրջանում նկատվող դրական միտումները, Հայաստանի կողմից վարվող բաց երկնքի քաղաքականությունը, ինչպես նաև ծառայությունների առկա հնարավորություններն ու ներուժը:
Պայմանավորվածություն ձեռք է բերվել փոխշահավետ համագործակցության հաստատման նպատակով շարունակել քննարկումները ոլորտի մասնագետների միջև: