Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Փաշինյանի հեղափոխությունը բացարձակապես զուրկ է իրեն սպառնացող վտանգի նույնիսկ բնազդային զգացողությունից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1990-1995 և 1996-1999 թթ. ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, 1992-1997 թթ. Մաքսային վարչության պետ Երջանիկ Աբգարյանը։

– Պարոն Աբգարյան, օրերս արտախորհրդարանական 7 ուժեր հայտարարություն են տարածել, որում մեղադրանքներ ու նաև սպառնալիքներ կային իշխանությունների հասցեին։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

–  Ակնհայտ է, որ ՀՀ հետադիմական ուժերը իրենց գործունեության հանդեպ հեղափոխական իշխանության շարունակական անհամարժեք արձագանքների պարագայում հետզհետե փորձելու են միմյանց միջև համախոհության եզրեր հաստատել և միավորվել ընդդեմ այդ իշխանության: Շարունակական սաբոտաժները և ընդլայնման հակում դրսևորող այլևայլ խառնակչություններն այդ մասին են վկայում: Ինչ վերաբերում է ինչ-որ «արտախորհրդարանական ուժեր» կոչվածներին, ապա դրանք վերոհիշյալ տրամաբանության նախնական քարոզչական դրսևորումն են: Միաժամանակ ակնհայտ է, որ դա դավադիր ՀՅԴ-ի կողմից քաղաքական դաշտում նորելուկ անձանց ներգրավմամբ «ձևավորված» հակահեղափոխական մի խմբակի «գոյության» մասին ընդամենը դատարկամիտ մի գույժի տարածման նպատակն է հետապնդում՝ ցույց տալու համար, թե իբր հակահեղափոխությունը սկսում է «հանրայնանալ»:

– Այդ ուժերից մեկն էլ Դաշնակցությունն է։ Ի վերջո, ո՞րն է նրանց նպատակը, նրանք կարո՞ղ են հավակնել հանրային վստահության որևէ աստիճանի։ Ինչի՞ վրա է հենվում նրանց քաղաքական հաշվարկը։

– Ակնբախ է, որ ՀՅԴ ղեկավարությունը ներկայումս ամբողջապես կորցրել է իրականության զգացողությունը: Կարծում եմ, որ մշտապես շահադետ, հավակնոտ և ձախողակ ՀՅԴ-ն ձեռքերն արդեն փրփուրներին է պարզում:

– Շատերը նշում են, որ այդ ուժերը միավորվել են Ռոբերտ Քոչարյանի դրոշի ներքո, և իրականում նպատակը գործող իշխանությանը հարվածելն է։ Ի՞նչ պիտի անի Փաշինյանի կառավարությունը և ինչո՞ւ չի անում։

– Դա ակնհայտ է ՀՅԴ-ի այդ նախաձեռնության դեպքում: Բայց ինչու այդպիսի տհաս, նիհար և անգործնական տեսքով: Այդ մասին պետք է հարցն ուղղել ՀՅԴ-ականներին: Ինչևէ, ներկայումս արդեն կարող ենք արձանագրել, որ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունը տարբերվում է աշխարհում տեղի ունեցած բոլոր հեղաշրջումներից և հեղափոխություններից նրանով, որ այդ հեղափոխությունը բացարձակապես զուրկ է իրեն սպառնացող վտանգի նույնիսկ բնազդային զգացողությունից: Եվ եթե անցած ավելի քան մեկ տարում այդ հեղափոխական իշխանությունը դեռ չի տապալվել, ապա դրա համար պարտական է նախորդ իշխանամետ քաղաքական ուժերի հանդեպ ժողովրդի տածած անսահման ատելությանը և այդ նույն ուժերի՝ գործնական քաղաքականություն վարելու ապիկարությանը: Այս պայմաններում թե ինչ պետք է անի Փաշինյանի կառավարությունը և ինչու չի անում՝ այս մասին կարելի է երկար խոսել: Նշենք դրանցից մի քանիսը: Հեղափոխության կադրային քաղաքականությունը արտառոց է: Փաստորեն իշխանությունից հեռացնելով նախորդ իշխանության առաջին էշելոնի կադրերին՝ սրանց փոխարինում են նախորդ իշխանության երկրորդ, երրորդ էշելոնի կադրերով կամ յուրային, բայց հիմնականում անգործունակ կադրերով:

Իսկ ընդհանրապես կարելի է նույնիսկ պնդել, որ իշխանափոխություն տեղի չի ունեցել, քանի որ լուրջ փոփոխություններ չեն եղել տնտեսական, դատաիրավական և ուժային բնույթի իշխանական կառույցներում, առաջնահերթորեն՝ բանկային համակարգում,  ֆինանսների նախարարությունում, ՊԵԿ-ում և այլն: Արտաքին քաղաքականությունում տեսանելի չեն այն փոփոխությունները, որոնք որպես պահանջ հնչում էին հեղափոխության օրերին: Պուտինին աջ ու ձախ զիջելը մնում է ակնհայտ:

Ակնհայտ են մնում նաև ռուսական ախոռից Արևմուտքին ուղղված անհետևանք հորդորները: Արտգործնախարարը փայլում է դիվանագիտական արարողակարգի իմացությամբ, բայց ոչ՝ դիվանագիտական արդյունքներով: Ինչ-որ օրիորդական սեթևեթություններ եմ նկատում նրա,  ինչպես նաև պաշտպանության նախարարի գործելակերպում: ՊՆ-ի նախնական ելույթներում հնչող «ագրեսիվ» հայտարարություններից ոչինչ չի մնացել, նորից վերադարձել ենք ադրբեջանական ագրեսիվ երևակումներին «համարժեք պատասխան» տալու կամ դրանց «ոչ թիրախավորվածությունը» բացահայտելու ողորմելի գործելաոճին: Դրա հետևանքը եղավ ադրբեջանցիների կողմից Նախիջևանի մարզի հյուսիսարևմտյան սահմանային բարձունքների վրա վերջնականորեն հաստատվելը և դրանով հնարավորություն ստանալը կրակի տակ պահելու Երևան-Ստեփանակերտ ռազմավարական ավտոմայրուղին: Հեղափոխական իշխանությունը անկարող եղավ նախորդ ժամանակամիջոցում իր ամբողջական իշխանությունն ամրապնդել երկրում, որի հետևանքներն են երկրի ներսում ընթացող հակահեղափոխական մշտական սաբոտաժները և այլևայլ խլրտումները: Տպավորություն է առաջացել, որ Նիկոլ Փաշինյանի համար ավելի  կարևոր է իր «թավշյա» գործելակերպը պահպանելը, քան երկրում հասարակական-քաղաքական կայունություն հաստատելը: Եվ այլն, և այլն:

– Նախորդ իշխանությունը բուռն քննադատում է իշխանությանը, շտապում ուրախանալ այս կամ այն սայթաքումով: Ըստ ձեզ՝ որքանո՞վ է այդ իրավիճակը ազդում հանրային տրամադրությունների վրա:

– Դա այդպես է փողով իշխանության հասնելու պայքարի պարագայում: ՀՀ հանրությունն աստիճանաբար հայտնվել է այնպիսի դրության մեջ, երբ նրա սիրտը մի բան է թելադրում, իսկ ուղեղը՝ մի այլ բան: Բայց ներկայիս հակահեղափոխական հիմնական ուժերի դժբախտությունն այն է, որ նրանք եղել են ղարաբաղյան դավաճանական հանցագործ կլանի կադրերը, որոնք կիսում են այդ կլանի պետական հանցագործությունների պատասխանատվությունը: Այս հանգամանքը բացառում է նրանց մեղքերի թողությունը հայ հանրության կողմից: Եվ այնուամենայնիվ, ներկայումս դեռ չի դադարում նրանց կողմից հրահրվող հանրային խառնակ իրադրությունը, որի դեմն առնելը պահանջում է կտրուկ միջոցառումներ և՛ հանրային, և՛ իշխանական ոլորտներում՝ ներսում, այսինքն՝ կտրուկ փոփոխություններ և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական ասպարեզներում:

– Տեսնո՞ւմ եք արդյոք արտաքին հետք գործող իշխանության դեմ այս շարժումներում։

– Քաղաքականապես կույր պետք է լինել չտեսնելու համար հեղափոխական  իշխանության դեմ Հայաստանում առկա խլրտումների հիմնական շարժիչ ուժը: Դա պուտինյան նացիստական Ռուսաստանն է, որը հեղափոխությունից առ այսօր իր խոսափողների միջոցով մշտապես  ժանիքներ է ցուցանում  Հայաստանին՝ վերջինիս ներքին և արտաքին միջոցառումներում ինքնիշխանության որևէ երևակում տեսնելիս կամ Հայաստանում առկա ռուսական տնտեսական ընկերությունների, ռազմական ներկայության անխափան գործունեությունը ապահովելիս և վերջապես՝ տեղական նախկին իշխանավոր իր հայ լակեյների շահերը պաշտպանելիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում