Թուրքմենստանի քաղաքցիներին սկսել են բերման ենթարկել նախագահի մահվան մասին խոսակցությունների համար
Ամենաքիչը 3 քաղաքացի է բերման ենթարկվել Թուրմենստանում: Նրանց մեղադրանք է ներկայացվել հանրապետության նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին լուրեր տարածելը: Այս մասին հայտնում է «Թուրքմենստանի քրոնիկոնը»:
Ըստ հրատարակության տվյալների, երկրի ուժային կառույցները Աշխաբադում եւ շրջաններում բերվել են ծառայության ուժեղցված տարբերակին: Նրանք պայքարում են երկրի նախագահի մահվան մասին կեղծ լուրերի դեմ:
«Երկրում իրավիճակն ապակայունացնող շշուկների» տարածման համար բերման են ենթարկվել 3 հոգի: