Բրիտանիայի վարչապետի ընկերուհուն բռնացրել են Քեյթ Միդլթոնի ոճը կրկնօրինակելուց: Այս մասին գրում է The Sun-ը:
Լոնդոնյան Ghost բրենդի ծաղկավոր տպագրությամբ կարմիր-վարդագույն զգեստը, որով Սիմոնդսը ներկայացավ Ջոնսոնին վարչապետի պաշտոնին նշանակման միջոցառմանը, պարզվեց այն նույն զգեստից է, որով Քեյթ Միդլթոնը ներկայացել է մոտ 2 շաբաթ առաջ: Դրանից բացի Gianvitto Rossi բրենդը, որի կոշիկներով էր աղջիկը, նույնպես դքսուհու սիրելի բրենդերից է:
Սա առաջին դեպքը չէ, երբ Սիմոնդսը կրկնօրինակում է Քեյթ Միդլթոնի ոճը: Հունվարին նա կապույտ վերարկու էր հագել, այն դեպքում երբ նույն վերարկուից հագել էր դքսուհին ընդամենը 4 օր առաջ:
Այնուամենայնիվ Սիմոնդսի զգեստի նման զգեստները վայրկենապես վաճառվեցին:
Ghost ընկերության կայքում այն արժե 120 ֆունտ ստեռլինգ: