Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Գագիկ Ծառուկյանը ձեռնոց է նետում պետությանը. Ծանր հարված հայկական բռնցքամարտին

Հայկական բռնցքամարտի շուրջ կրքերն օր օրի ավելի են բորբոքվում: Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ՀԱՕԿ-ն իր կազմից հանեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային՝ վերջինիս փոխարեն Օլիմպիական կոմիտեի անդամ դարձնելով բռնցքամարտի ազգային ֆեդերացիային: Այս որոշումից ժամեր առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ՀԱՕԿ-ին հարգել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները, զերծ մնալ խնդրահարույց նախաձեռնություններից ու չփորձել արհեստականորեն մի ֆեդերացիան փոխարինել մյուսով: Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցել գործընթացին ու ՀԱՕԿ-ի հետ համատեղ նախապատրաստել Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմին առաջիկա օլիմպիական խաղերին՝ մինչև ֆեդերացիայի շուրջ ծագած խնդրի հանգուցալուծումը, իսկ հանգուցալուծումը պետք է տրվի բազմակողմ քննարկումների արդյունքում:

Ասամբլեայից հետո ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ԿԳՄՍ-ն անվանելով երկար անունով նախարարություն, հայտարարել էր, որ իրենց չի հուզում նույնիսկ այն, որ պետությունը հնարավոր է չֆինանսավորի Բռնցքամարտի ազգային ֆեդերացիային, որը միջազգային կառույցների և մասնավորապես ԱԻԲԱ-ի կողմից պաշտոնապես ճանաչված չէ: Հիշեցնենք, որ ՀԱՕԿ-ը գլխավորել է Գագիկ Ծառուկյանը, որը վերջին շրջանում լարված հարաբերությունների մեջ է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հետ: Նշենք նաև, որ բռնցքամարտի ազգային ֆեդերացիան ստեղծվել է հենց Ծառուկյանի հովանու ներքո:

Ուշադրություն չդարձնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հորդորին՝ ՀԲՖ-ի փոխարեն ՀԱՕԿ-ի կազմ ընդգրկելով իր ջանքերով ստեղծված ֆեդերացիային, Ծառուկյանը հայկական բռնցքամարտի շուրջ ստեղծված կոնֆլիկտը այլ հարթություն տեղափոխելուց զատ, ըստ էության ձեռնոց նետեց պետությանը:

Ի պատասխան Ռոստոմյանի հայտարարության՝ ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարար Գևորգ Լոռեցյանը Armtimes.com-ին տված հարցազրույցում մասնավորապես ասել էր. «Պարոն Ռոստոմյանին խորհուրդ կտամ, որպեսզի նախևառաջ հարգի պետական ապարատը, հարգի Հայաստանի Հանրապետությունը: Եվ եթե մինչև այսօր չի հասցրել ծանոթանալ ՀՀ-ում սպորտի պետական քաղաքականությունը վարող նախարարության անվանը ու գործառույթներին, ապա խորհուրդ կտամ շատ արագ դա անել: Երկար անունով նախարարություն չէ, կա նախարարության հստակ անվանում, որը վարում է հստակ քաղաքականություն: Իսկ երկար անունով հասարակական կազմակերպությանը խորհուրդ կտամ չփորձել պղտոր ջրում ձուկ բռնել, նաև չփորձել նմանատիպ զարտուղի ճանապարհներով ազդեցություն ունենալ սպորտում վարվող քաղաքականության վրա: Բռնցքամարտում տարիներ շարունակ գործունեություն ծավալած ֆեդերացիային գրչի մեկ հարվածով դուրս թողնելն անթույլատրելի է, անկախ նրանից՝ ղեկավար կազմը պատշաճ կատարե՞լ է իր պարտականությունները, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա դրա լուծման համար կան օրինական հստակ ճանապարհներ, որոնք մատնանշված են ՀԿ-ների մասին օրենքով: Ղեկավար կազմի թերացման մասին կարող են բարձրաձայնել տվյալ ՀԿ-ի անդամները, որոնք ունեն բոլոր կանոնադրական, օրենսդրական լիազորությունները: Մեզ համար առնվազն անհասկանալի էր պարոն Ռոստոմյանի՝ նման հարցն այսպիսի հապշտապ ձևով լուծելու միտումը»:

Փաստորեն, եթե ամիսներ առաջ հայկական բռնցքամարտում լարված իրավիճակի հիմքում Գագիկ Ծառուկյանի և Արթուր Գևորգյանի հարաբերություններն էին, ապա այսօր կոնֆլիկտի 3-րդ կողմում պետությունն է՝ ի դեմս ԿԳՄՍ-ի: ՀԱՕԿ-ն իր վերջին որոշումներում ակնհայտ կերպով ցույց տվեց, որ չի պատրաստվում հաշվի առնել ԿԳՄՍ-ի օրինական պահանջները և անելու է այն, ինչ ուզում է և ճիշտ է համարում:

Իրավիճակն իսկապես անառողջ է և հղի ծանր հետևանքներով: Ակնհայտ է թերևս մի բան. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հեռացումը ՀԱՕԿ-ի կազմից հերթական ծանր հարվածն էր սիրված մարզաձևին: Օլիմպիական խաղերին մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել, իսկ մենք ունենք միանգամայն պառակտված բռնցքամարտ: Կարծում ենք՝ ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները ոչ թե միջամտեն խնդրին, այլև հստակ քայլեր կատարեն այն կարգավորելու նպատակով: Վերջապես հասկանալ է պետք, որ այս ամենից առաջին հերթին տուժում են մեր բռնցքամարտիկները, որոնք ներկայացնում են երկիր, և որոնց հետ երկրպագուները հույսեր են կապում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում