Wednesday, 24 04 2024
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին

Մենք այդ ջուրը զուլալելու ենք. Ցայտնոտի մեջ են, Սամվել Բաբայանն ուզում է քանդել այդ որջը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, մամուլում  հրապարակում կար, որ դուք և Գագիկ Մելքոնյանը Արցախում, իբրև թե, ջուր եք պղտորում, քանի որ մեծ ազդեցություն ունեք Քարվաճառում, փորձում եք նաև զինծառայողների վրա ազդեցություն ունենալ, որպեսզի Սամվել Բաբայանին աջակցեն, ընտրեն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հրապարակումը։

Բնականաբար, այդ հրապարակումն իրականությանը չի համապատասխանում։ Մենք բանակի, զինծառայողների հետ կապված նման քայլերի երբեք չենք դիմի, և դրա կարիքն էլ չկա։

Ինչ վերաբերում է Քելբաջարի տարածքին, ապա այնտեղ, այո, ընկերներ ունենք, նրանց հետ, ովքեր մեր կարծիքը կիսելու ցանկություն ունեն, զրուցում ենք։ Մենք հող տալու անուն չենք տվել, բացի դրանից՝ Բաբայան Սամվելին ներկայացնելու խնդիր չկա, Քելբաջարի տարածքում Արայիկին էլ շատ լավ գիտեն։ Ժողովուրդն իր մաշկի վրա է զգում այս իշխանությունների վարած քաղաքականությունը։ Մարդիկ, որ 22 տարի ապրում են այնտեղ, մենակ ընտրելու իրավունք ունեն. Բերձորի շրջանից կա՞ պատգամավոր խորհրդարանում, ինչպե՞ս է որ այդ մարդիկ չեն ընտրվում, նույնիսկ ՏԻՄ ընտրություններին չեն կարողանում մասնակցել։

Իհարկե, ես հրամանատար եմ եղել, մարդկանց հետ այդքան տարի ապրել եմ, Քարվաճառ քաղաքի հիմնադիրն եմ եղել իմ զինծառայողների հետ, իմ ծնողներն այնտեղ են ապրում։ Բնականաբար, ես իմ կարծիքը հայտնելու իրավունք ունեմ, բայց ի՞նչ պարտադրելու մասին է խոսքը։ Հակառակը՝ պղտորված ջրերը պետք է զուլալվեն, ժողովուրդը պետք  է այդ խավարից դուրս գա։ Բաբայան Սամոյով հնարավոր եղավ վախը հանել ժողովրդի մեջից,  մարդիկ պետք է վերադառնան ու շենացնեն երկիրը։ Փառք մեր բանակին, Ղարաբաղը միշտ էլ պաշտպանված է լինելու։ Հետո հաճախակի ասում են՝ պետք  չէ իշխանափոխություն անել, թուրքը կհարձակվի։ Բայց թուրքն ավելի անվտանգ է, քան այն մարդիկ, ովքեր դատարկում են Ղարաբաղը։ Այդ ամբողջ հողը դարձել է մի քանի հոգու սեփականություն։

-Նաև նշվում է, որ մարդիկ չեն իմացել, թե ինչի տակ են ստորագրում, և այդ ստորագրությունները խաբեությամբ են հավաքվել։

-Իհարկե կլինեն մարդիկ, որոնք կփորձեն նման մանիպուլյացիաներ տարածել, նաև կլինեն ուղարկված մարդիկ, որոնք հիմա նման լուրեր են շրջանառում։ Բայց յուրաքանչյուր թերթիկի վերևի մասում գրված է, թե ինչի տակ է մարդը ստորագրում։ 7 հոգի կարող է ստորագրել, ու ամեն այդպիսի թերթիկի վերևի հատվածում գրված է։ Մարդիկ կարդում, նոր ստորագրում են, նույնիսկ ամոթ է դրան անդրադառնալը։

-Հիմա դեռ որոշակի գործընթացներ պետք է անցնեն, ԱԺ-ն երկու ընթերցմամբ հաստատի, հետո գնա Գերագույն դատարան։ Կարծում եք՝ իշխանությունները կամք կդրսևորե՞ն ու թույլ կտան, որ Բաբայանը մասնակցի ընտրություններին, թե՞ փողոցային պայքարն անխուսափելի է։

-Ի սկզբանե նշեմ. Սամվել Բաբայանը ազատության մեջ հայտնվելուց հետո ասել է, որ եթե ՀՀ իշխանությունները դեմ չլինեն, ինքը կմասնակցի քաղաքական գործընթացներին։ 25 հազարից ավելի մարդ համաձայնել է, որ նա մասնակցի։ Հիմա կգրանցեն թե ոչ՝ առաջին հերթին այդ 25 հազար մարդուն պետք է պատասխանեն։ Միակ թեկնածուն, որ ժողովրդի բազա ունի, Սամվել Բաբայանն է։ Մարդուն անօրինական ձևով քաղաքացիությունից զրկել են, հիմա, երբ պայքարը անձի դեմ է, երկու տարբերակ կա. նա կա՛մ կլանի համար է վտանգ ներկայացնում, կա՛մ երկրի: Ես համոզված եմ, որ՝ կլանի։ Կլանի համար սա օրհասական՝ լինել-չլինելու խնդիր է, դրա համար էլ ցայտնոտի մեջ են։ Նախկին իշխանությունների համար մի տեղ է մնացել՝ Արցախը, ի դեմս Բաբայանի՝ հնարավոր է այդ որջը քանդել։ Հայաստանի հեղափոխության շարունակությունը այնտեղ պետք է լինի, ժողովուրդն այնտեղ էլ պետք է ազատ ապրի։ Կախարդական փայտիկ պետք չէ, ընդամենը պետք է ընտրված իշխանություն։

Հենց խոսում ենք, առաջին բանը՝ սահմանին թուրք է կանգնած, այդ վախի մթնոլորտն է։ Մարդիկ այնտեղ  միայն ընտրելու իրավունք ունեն, ուրիշ ոչինչ։ Շատ շնորհալի մարդիկ, արվեստագետներ փախել-գնացել են Արցախից, իսկ այսօր հնարավորություն կա Արցախում երկիր շենացնել։ Ի՞նչ անենք՝ փակենք ճանապարհը և ճանապարհ տանք միայն նրանց, ովքեր Բակոյի ու Սերժի կլանի՞ն են ծառայել։ Իհարկե, հիմա մեզ կասեն, թե ջուր ենք պղտորում, բայց դա այն ջուրն է, որ իրենք են պղտորել ու դրանով կարողացել են մինչև հիմա գոյատևել։ Հակառակը՝ մենք եկել ենք այդ ջուրը զուլալելու, մենք կյանք ենք դրել, ու մեզ համար միևնույն չէ այդ տարածքում ապրող մեր ժողովրդի ճակատագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում