Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին սկսեց պայքարը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
Անդորրայում ընթացող Եվրոպայի առաջնության առաջին մրցախաղում Հայաստանի ընտրանին ուժերը չափեց Մալթայի հավաքականի հետ և պարտվեց դրամատիկ հաշվով 81:82: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ալեքսեյ Չիժենոկն էր՝ 28 միավորով:
Հուլիսի 29-ին հավաքականը կխաղա Ալբանիայի հետ: