Ֆինլանդիայի հնագույն օդերևութաբանական կայանում, որը գտնվում է մայրաքաղաք Հելսինկիում, կիրակի ռեկորդային բարձր՝ +31․8 աստիճան տապ է արձանագրվել։ Այս մասին հաղորդում է Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտը։
175 տարվա ընթացքում դա ամենատաք օրն էր։
«Ֆինլանդիայի ամենահին օդերևութաբանական կայանը՝ Հելսինկիում գտնվող 175-ամյա Կայսանիեմին, իր պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանն է գրանցել՝ +31․8 աստիճան։ Նախորդ ռեկորդը սահմանվել է 1945-ին (+31․6)»,-ասվում է հաղորդագրությունում։