ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, սենատոր Քրիս Մյորֆին Twitter-ի իր էջում հայտնել է, որ այլևս չի հետևում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշվին՝ նրա «ռասիստական» արտահայտությունների պատճառով։
«Այսօր որոշեցի այլևս չհետևել Twitter-ում ԱՄՆ նախագահին, քանի որ բոլոր էջերից որոնց ես հետևում եմ (իսկ դրանք առնվազն 200-ն են), նրա օգտահաշիվն ամենաշատն է լի ատելությամբ, ռասիստական նկատողություններով և նվաստացուցիչ արտահայտություններով»,-գրել է սենատորը։
Մյորֆիի խոսքով՝ Թրամփի ժապավենի ընթերցումը «փչացնում է իր օրը»։
«Չեմ կարող հավատալ, որ նա է դա գրել»,-եզրափակել է քաղաքական գործիչը։