Բաթումիի կենտրոնում տեղի է ունենում միտինգ, որի մասնակիցները պահանջում են կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները, հաղորդում է РИА «Новости»-ն:
Միտինգի մասնակիցները իշխանություններից պահանջում են հրաժարվել ռազմական խմբերի մասնակցությունից, ինչպես նաեւ դադարեցնել ռազմական հռետորաբանությունը Ռուսաստանի դեմ:
Նրանք հայտարարել են երկու երկրների հարաբերությունները նախաճգնաժամային մակարդակին վերադարձնելու անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Վրաստանի դեմ պատժամիջոցներ չի մտցնում «միայն վրաց ժողովրդի հանդեպ ունեցած հարգանքից ելնելով»: